Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Բելառուսի հետ իրենց հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն մյուս երկրների համար: Նա բարձր է գնահատել տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:
Բելառուսի նախագահն էլ, մինչև Պուտինի հետ բանակցությունները, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնն ուկրաինական կարգավորման հստակ ծրագիր դեռ չունի։
«Ինչ վերաբերում է ժամանակավոր՝ 30-օրյա զինադադարի առաջարկին, Մոսկվայի համար այժմ բարդ կլինի գնալ այդ քայլին՝ հաշվի առնելով ռազմաճակատում ունեցած հաջողությունները»,- կարծիք է հայտնել Լուկաշենկոն։
Նա նաև տեղեկացրել է, որ այժմ Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռների համար արձակման կայաններ են արտադրվում: