Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ուոլցի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Ուշակովը հայտնել է, որ կանոնավոր կապեր է պահպանում Ուոլցի հետ և նրան է ներկայացրել Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ:
Նա նշել է, որ ՌԴ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ը հաշվի կառնի Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ իր պահանջները: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը համակարծիք են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող:
Ուշակովը մեկնաբանել է նաև հրադադարի մասին առաջարկը:
«Ես, բնականաբար, մեկնաբանել եմ ժամանակավոր զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, մեր դիրքորոշումը ներկայացրել եմ առ այն, որ դա ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր դադար ուկրաինացի զինվորականների համար, ուրիշ ոչինչ»,- ասել Է Ուշակովը: