Կառավարությունն անընդունելի է համարել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղյալ հայտարարման առաջարկությունը. նախաձեռնությունը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանն է:
Պահուստային ֆոնդից 4 մլն 300 հազար եվրոյին համարժեք դրամ կհատկացվի Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Նշվում է, որ դեսպանության շենքը ձեռք է բերվել 2005-ին և պահպանման տեսանկյունից դարձել է առավել խնդրահարույց։
Մեկ այլ որոշմամբ՝ կրճատված տրանսպորտային միջոցները կամրացվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:
Գյումրիի և Փարաքարի՝ մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով հատկացվել է ավելի քան 200 մլն դրամ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: