Խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետը: Մինչև այս չհամաձայնեցված երկու կետերից մեկի՝ ԵՄ դիտորդների հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ խոսք չկա ԵՄ դիտորդների վերաբերյալ, նախագծով ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը չպետք է տեղակայեն երրորդ երկրների ուժեր:
Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին էլ վարչապետը պատասխանել է, որ սպասում են Ադրբեջանի պաշտոնական պատասխանին։ Փաշինյանը նշել է՝ Հայաստանը Խաղաղության խաչմերուկի մոտեցմամբ պատրաստ է ապաշրջափակման՝ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակում:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։