Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման և Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են Կուրսկի ուղղությամբ գործողությունները: Նա հաստատել է, որ ռուսական կողմը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Ուկրաինական ուժերի վրա։ Զելենսկին անդրադարձել է տարածքային զիջումների հարցին:
«Մեզ համար դժվար է կռվել Ռուսաստանի նման թշնամու դեմ, բայց այսօր մենք պայքարում ենք անկախության համար։ Հետևաբար, չենք ճանաչի մեր օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս»,- պնդել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև հավատացրել է, որ ռազմական դրության չեղարկումից հետո Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն՝ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան: Զելենսկին հավելել է՝ շատ լուրջ է տրամադրված, ուզում է ավարտել պատերազմը և ցանկանում է, որ Թրամփը տեսնի դա։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։