Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Աբիդդին Հուսեյնովը հայտարարել է, որ այս տարվա հուլիսից հանրապետությունում կարգելվի մերձավոր ազգականների միջև ամուսնությունը։ Հայտարարությունը նա արել է «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքները՝ որպես սահմանադրական իրավունքների գլխավոր գերակայություն» թեմայով հասարակական լսումների ժամանակ:
Ընտանեկան օրենսգրքում նոր փոփոխությունների համաձայն՝ ամուսնությունը խոչընդոտող հանգամանքների ցանկում ներառվելու են եղբայրների և քույրերի երեխաները, որոնք ունեն ընդհանուր կենսաբանական տատիկ-պապիկներ, հորեղբայրներ և զարմուհիներ, ինչպես նաև կենսաբանական ազգակցական կապ ունեցող մորաքույրերն ու զարմիկները։
Փոխնախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումների նպատակն է վերացնել ամուսնական տարիքի նվազեցման հնարավորությունը և պաշտպանել բնակչության առողջությունն ու ազգի գենոֆոնդը:
«Բացի այդ, Ադրբեջանն ակտիվորեն պայքարում է վաղ և ոչ պաշտոնական ամուսնությունների դեմ՝ խստացնելով պատասխանատվությունը նման խախտումների համար։ Արդարադատության նախարարությունը նաև հոգեբանի ծառայություններ է առաջարկում ամուսնալուծության հարցով դիմող զույգերին: Այս նախաձեռնության շնորհիվ զույգերի 20%-ը խորհրդակցությունից հետո հրաժարվում է ամուսնալուծվել»,- հավելել է Ա.Հուսեյնովը: