Նիդերլանդների և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը մեր երկրի գլխավոր դիվանագետը նոր հանգրվան է անվանել երկու երկրի հարաբերություններում: Նիդերլանդների արտգործնախարարն էլ ասել է՝ հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ են ստորագրում, սա ցույց է տալիս Հայաստանի հանդեպ իրենց նվիրումը: Նախարարները, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության քայլերին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։