Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին առաջարկել է նոր համաձայնագիր կնքել

Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին առաջարկել է նոր համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, առաջարկել նոր համաձայնագիր կնքել: Դրա նպատակն է, ըստ Թրամփի, Իրանի արագ զարգացող միջուկային ծրագիրը սահմանափակելը և փոխարինելն այն համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում:

«Մենք Իրանի հետ այնպիսի իրավիճաում ենք, որ շատ շուտով ինչ-որ բան տեղի կունենա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Շատ, շատ շուտով: Հուսով եմ, որ մենք կկարողանանք խաղաղության համաձայնագիր կնքել, քանի որ չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ երկիր միջուկային զենք ունենա: Ես չեմ խոսում ուժի կամ թուլության մասին։ Ես պարզապես ասում եմ, որ կնախընտրեի խաղաղության համաձայնագիրը, քան մյուս տարբերակը։ Բայց մյուսը կլուծի խնդիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից հայտարարել են, որ Թեհրանը չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: Իրանի արտգործնախարարությունից էլ ընդգծել են՝ Թեհրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ մինչև պատժամիջոցների վերացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում