Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Բաքվում ապօրինի ազատազրկվածների իրավունքերի պաշտպանությունը առաջնահերթ է. ՄԻՊ

Բաքվում ապօրինի ազատազրկվածների իրավունքերի պաշտպանությունը առաջնահերթ է. ՄԻՊ

Մենք ունենք անձանց խումբ, որոնք ապօրինի կերպով ազատությունից զրկված են, գաղափարն այն է, որ, միանշանակ, բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի։ Այդ մասին Կառավարությունում լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։

«Իհարկե, մտահոգությունները շատ են՝ սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներից և այլն»,- ասաց ՄԻՊ-ը:

Անահիտ Մանասյանի խոսքերով՝ Ադրբեջանում չի կարելի պատկերացնել անկախ և անկողմնակալ դատավարություն հայերի նկատմամբ:

«Այս առումով նաև ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված՝ մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում՝ էթնիկ հայերի ազատ արձակման մասով»,- նշեց ՄԻՊ-ը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում