ԼԼիլիթ Ասատրյան

Մենք բոլոր բանակցություններում Բաքվում պահվող հայերի հարցը բարձրացնում ենք. վարչապետ

Մենք բոլոր բանակցություններում Բաքվում պահվող հայերի հարցը բարձրացնում ենք. վարչապետ

Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև այս չէին ուզում հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում: Այժմ, վարչապետի խոսքով, այլևս սադրել չեն կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել: 

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ խնդրի կապակցությամբ ինքը, նաև արտգործնախարարությունը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ:

«Մենք բոլոր բանակցություններում այդ հարցը բարձրացնում ենք, ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, և այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում