Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան. Վենս

ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է հակամարտությունների դադարեցմանը և ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա քաղաքականություն է՝ ուղղված մարդկային կյանքեր փրկելուն և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելուն», - ասել է Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ձգտում է լինել ամբողջ աշխարհի քրիստոնյաների իրավունքների պաշտպան, ինչպես նաև վարել խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն: Նա նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնի արկածախնդրությունները երբեմն հանգեցրել են «պատմական քրիստոնեական համայնքների ոչնչացման»:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում