Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվել է՝ հայտնում են Վատիկանից: Այդ մասին են փաստում լաբորատոր հետազոտությունները։ Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապն իրեն գիշերը լավ է զգացել և այժմ հանգստանում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել, նաև շնչառության խնդիրներ կան։ Այժմ նա թթվածնային թերապիա է ստանում: Ֆրանցիսկոս պապն 88 տարեկան է:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: