Միջազգային լրահոսի գլխավոր թեման այսօր Թրամփ-Պուտին, Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցներն ու դրանց հաջորդած կանխատեսումներն են: «Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը»,- Կրեմլի առաջնորդի հետ մեկ ու կես ժամ տևած զրույցից հետո հայտարարել է Սպիտակ տան առաջնորդը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ «շատ առարկայական» է որակել Թրամփի հետ շփումը: Նախագահները քննարկել են խաղաղության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար թիմային մակարդակով աշխատելու պատրաստակամությունը:
Հեռախոսազրույցների մանրամասներն ու արձագանքները` տեսանյութում: