Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով անհապաղ բանակցություններ սկսելու թեմայով։

«Մենք նաև պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան խմբերն անհապաղ կսկսեն բանակցությունները, և մենք կսկսենք նրանից, որ կզանգենք Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ նրան հաղորդելու համար այս զրույցի մասին, ինչն էլ ես կանեմ հենց հիմա»,- ասել է Թրամփը՝ իր սոցցանցերի հարթակներում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©