Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Առաջարկների փաթեթ ենք ներկայացրել Բաքվին, որի պատասխանին սպասում ենք. Ալեն Սիմոնյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մասին մենք զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, և կարծում եմ, որ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բոլորդ գիտեք, որ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանը սպասում ենք, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել։ Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակին, չգիտեմ, բայց համենայն դեպս, հայկական կողմը սպասում է արձագանքին»,- նշեց ԱԺ նախագահը։ 

«Ես չեմ կարող ասել, և նաև չեմ կարող բացառել որևիցե բան»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաստաթուղթը։

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության, անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան և այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են, և դա մեր ձեռքում է: Այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծելու և մեր ժառանգներին խաղաղ համակեցություն ապահովելու»,- նշեց Սիմոնյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում