Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության ընթացքում կկառուցվի 210 մ երկարությամբ մետրոկամուրջ: 11-րդ կայարանը, ի տարբերություն մյուս 10-ի, կլինի Հրազդան գետի մյուս ափին: 105 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի նախագծման աշխատանքների բյուջեն 1.8 մլրդ դրամ է: Կառուցումը կմեկնարկի 2026-ի սկզբին:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։