Մինչև 1 մլն դրամ անհուսալի վարկ ունեցողների աջակցության ծրագրից օգտվելու համար արդեն ավելի քան 300 դիմում է ստացվել՝ 100-ը հաստատվել է: Փետրվարի 1-ից մեկնարկած ծրագրի շահառու դառնալու գլխավոր պայմանը գրանցված աշխատող լինելն է, քանի որ աշխատավարձից վճարվող եկամտային հարկն է ուղղվելու վարկի մայր գումարի մարմանը: Բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ կներեն տույժերի ու տուգանքների 80 տոկոսը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։