ԱՄՆ ՄԶԳ-ն հայտնել է, որ ուրբաթ՝ 2025 թ. փետրվարի 7-ին, կառույցի վարձու անձնակազմն ամբողջ աշխարհում կուղարկվի վարչական արձակուրդի, բացառությամբ նշանակված աշխատակազմի, որը պատասխանատու է առաքելության կարևոր գործառույթների, հիմնական ղեկավարության և հատուկ նշանակված ծրագրերի համար: Հիմնական անձնակազմը, որը, ամենայն հավանականությամբ կշարունակի աշխատանքը, գործակալության ղեկավարության կողմից կտեղեկացվի մինչև փետրվարի 6-ը:
«ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցների համար, որոնք ներկայումս գտնվում են Միացյալ Նահանգներից դուրս, Գործակալությունը, առաքելությունների և պետքարտուղարության հետ համակարգելով, նախապատրաստում է ծրագիր՝ համապատասխան բոլոր կիրառելի պահանջներին և օրենքներին, որով Գործակալությունը կկազմակերպի ու կվճարի Միացյալ Նահանգներ վերադարձը 30 օրվա ընթացքում, նախատեսվում է այնպիսի պայմանագրերի դադարեցում, որոնք էական չեն համարվում»,- նշված է հայտարարության մեջ:
Գործակալությունը վստահեցրել է, որ կքննարկի բոլոր բացառություններն ու հետադարձ ճանապարհորդության երկարաձգումները՝ կախված անձնական կամ ընտանեկան դժվարություններից, շարժունակության կամ անվտանգության նկատառումներից և այլ պատճառներից: Օրինակ՝ Գործակալությունը կքննարկի բացառությունները՝ պայմանավորված ուսումնական տարվա ժամկետով, անձնական կամ ընտանեկան բժշկական կարիքներով, հղիության և այլ պատճառներով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան