Կանադայի Օնտարիո նահանգը կխզի պայմանագիրը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ, որը տրամադրում է Starlink արբանյակային կապի տերմինալներ։ Այդ մասին հայտարարել է շրջանի ղեկավար Դագ Ֆորդը։
«Այսօրվանից սկսած և մինչև Կանադայի դեմ ԱՄՆ-ի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելը, Օնտարիոն արգելում է ամերիկյան ընկերություններին պայմանագրեր կնքել նահանգի հետ: Ամերիկյան ընկերությունները կկորցնեն տասնյակ միլիարդավոր դոլարների նոր եկամուտներ։ Դրա համար նրանք պետք է մեղադրեն միայն նախագահ Թրամփին։ Մենք կդադարեցնենք նահանգի պայմանագիրը Starlink-ի հետ: Օնտարիոն գործնական հարաբերություններ չի ունենա մարդկանց հետ, որոնք ցանկանում են ոչնչացնել մեր տնտեսությունը»,- գրել է Ֆորդը X-ում: