Վրաստանը որոշել է հետ կանչել իր պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից:
«Մենք ակնկալում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնական արժեքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա», - բյուրոյի նիստում ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն որոշում էր ընդունվել, որով ճանաչվել էին վրացական պատվիրակության լիազորությունները՝ սակայն պայմանով, որ մինչև ապրիլ երկրում նշանակվի խորհրդարանի նոր ընտրություն և քաղբանտարկյալները ազատ արձակվեն։
«Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունների անդամները դիմել են վեհաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։