Օրը՝ 60 վայրկյանում | 01.02.2025

ՄՄարո Թարվերդյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մշակութային երեկո:

Ռուսաստանում կսկսի գործել ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը. Վոլոդին:

Թրամփը մտադիր է Ուկրաինային և Ռուսաստանին լծակներ տալ բանակցությունների համար. Քելոգ:

Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի պատմական կենտրոնին:

Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի:

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել ևս երեք իսրայելցի գերու: Իսրայելն էլ ազատել է բանտերում պահվող 110 պաղեստինցու:

ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, 10 տոկոս` Չինաստանի համար:

Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը. Թրյուդո:

Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում