Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

ՊԵԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր։

«Անդրադարձել ենք սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, մաքսային մարմինների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը:

Քննարկել ենք նաև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին հաստատել ենք երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը»,- նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում