ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին

Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Փաշինյանին

Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար իր անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման առումով: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծում սերտ համագործակղության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով: 

Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդակիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:

Վրաստանը միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը՝ իր նպաստը բերելու կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր լավագույն ջանքերը պատրաստ ենք ձեռնարկել այս ասպարեզում նաև հետայսու:

Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ այս առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում