• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը Երևանում մեկնարկել է «Ոսկե... 00:02
Պայքա՞ր ահաբեկչության դեմ, թե՞ բռնաճնշումներ. Մեծ բանավեճ Պայքա՞ր ահաբեկչության դեմ, թե՞... 22:19
Երեխան խաղալիս մոլորվել է և քայլել Լանջազատի ուղղությամբ. ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել  4-ամյա երեխայի մասին Երեխան խաղալիս մոլորվել է... 21:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵԽԽՎ բանաձևն ընդգծել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի վատթարացումը
Քաղաքականություն
19:1729 Հնվ, 2025

ԵԽԽՎ բանաձևն ընդգծել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի վատթարացումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է N 2580 բանաձևը, որտեղ անդադարձ կա նաև Ադրբեջանին: Այն անդրադառնում է անդամ պետությունների կողմից Եվրոպայի խորհրդի պարտավորությունների կատարման շարունակական վերահսկողությանը 2024 թվականի հունվարից դեկտեմբեր: Փաստաթուղթը գնահատում է մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը՝ ամբողջական մշտադիտարկման ներքո գտնվող տասը և հետմոնիթորինգային երկխոսության մեջ ընդգրկված չորս երկրի հարցում՝ «միաժամանակ մտահոգություն արտահայտելով մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Վրաստանում, ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ»:
 
Վեհաժողովը մոնիթորինգի ներքո գտնվող բոլոր երկրներին կոչ է արել կատարել իրենց հանձնառությունը բարեփոխումների և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ՝ միաժամանակ նշելով որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Մոլդովայում, արձանագրված դրական զարգացումները: Այն կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը և կոչ արել բարելավել մոնիթորինգի ընթացակարգերի տեսանելիությունը՝ զեկույցների թարգմանությունների միջոցով: 
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, հղում անելով իր 2527 (2024 թ.) բանաձևին՝ «Վիճարկելով Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության դեռևս չհաստատված լիազորությունները», Վեհաժողովը նախկինի պես լրջորեն մտահոգություն է հայտնել երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացմամբ: Վեհաժողովին շարունակում է մտահոգել քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության այլ քննադատների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները:
 
Այն իշխանություններին կոչ է արել դադարեցնել դատական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով։ Կոչ է արել փոփոխել քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների մասին օրենքները և ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրենսդրությունը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների: Վեհաժողովը նաև խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) հետ համագործակցելուց հրաժարվելը և կոչ է արել անհապաղ վերսկսել համագործակցությունն այդ մարմնի հետ: 
 
Վեհաժողովը ափսոսանք է հայտնել 2024 թվականի նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի բացակայության համար։ Նշվում է, որ միջազգային դիտորդների կարծիքով, այդ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցկացվել են կարծիքների արտահայտման, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների խստացման պայմաններում: Վեհաժողովը նաև խստորեն դատապարտել և անընդունելի է համարել այն փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է հայտարարել վեհաժողովի 76 անդամի, որոնք կողմ են քվեարկել 2527 (2024 թ.) բանաձևին։
 
Կառույցը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել այդ արգելքը և կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի մարմինների, մասնավորապես՝ նախարարների կոմիտեի, գլխավոր քարտուղարի և բուն վեհաժողովի հետ՝ բոլոր չլուծված հարցերի շուրջ: Վեհաժողովը, վկայակոչելով «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին» 2517 (2023 թ.) բանաձևը և 2260 (2023 թ.) հանձնարարականը, ինչպես նաև «Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին» 2560 (2024թ.) բանաձևը, շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված ներկայացուցիչների և ներկայումս Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների իրավիճակին՝ կրկին կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց:
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Դիտումների քանակ93
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մտահոգիչ է, որ աշխարհում ուժի կիրառումը դառնում է նորմալ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 18:1529 Հնվ, 2025 Մտահոգիչ է, որ աշխարհում ուժի կիրառումը դառնում է նորմալ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում Քաղաքականություն
  • Ընտրվել եմ ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ. Վլադիմիր Վարդանյան 12:5429 Հնվ, 2025 Ընտրվել եմ ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ. Վլադիմիր Վարդանյան Քաղաքականություն
  • Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են արել չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները 17:1222 Հնվ, 2025 Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են արել չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն «Ոսկե ծիրան»-ի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում. Ավինյան 00:0714 Հլս, 2025
  • Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը 00:0214 Հլս, 2025
  • Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհի հետևանքով անկել են կենդանիներ 23:2813 Հլս, 2025
  • Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում 22:5313 Հլս, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը 22:5013 Հլս, 2025
  • Հայաստանը զարգացնում է ավիամոդելային մարզաձևը 22:2713 Հլս, 2025
  • Համաշխարհային մակարդակով լիակատար գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի 123 տարի 22:2213 Հլս, 2025
  • Պայքա՞ր ահաբեկչության դեմ, թե՞ բռնաճնշումներ. Մեծ բանավեճ 21:5413 Հլս, 2025
  • ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խրախուսում են, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը շուտ ստորագրվի. փորձագետներ 21:4213 Հլս, 2025
  • Երեխան խաղալիս մոլորվել է և քայլել Լանջազատի ուղղությամբ. ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել 4-ամյա երեխայի մասին 21:2113 Հլս, 2025
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Երկկողմ բանակցության արդյունքում Բաքվի խոսույթը մեղմացել է. քաղաքագետ 21:0013 Հլս, 2025
  • Պատահական ստուգումներ, տուգանք, միայն էլեկտրոնային QR. տրանսպորտային բարեփոխումների նոր փուլը 20:4713 Հլս, 2025
  • Հայկական բասկետբոլի զարգացումը՝ NBA-ի փորձով և սփյուռքի օգնությամբ | Հարցազրույց Ռեքս Քալամյանի հետ 20:3813 Հլս, 2025
  • Զարգացումն ապահովելու ամենահուսալի և միակ ճանապարհը կրթությունն է. ՀՀ վարչապետ 20:2113 Հլս, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.07․2025 19:5713 Հլս, 2025
  • ՔԿԾ-ն հրապարակել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված կինն ու նրա երեխան 19:5213 Հլս, 2025
  • Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ 19:0413 Հլս, 2025
  • Կրթվելը նորաձև է Մարտունիում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:2713 Հլս, 2025
  • Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին. Էրդողան 18:1313 Հլս, 2025
  • Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել, իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ. ՆԳՆ 17:2613 Հլս, 2025
  • ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ 16:0513 Հլս, 2025
  • Այսօր ձևավորում ենք ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային քաղաքականության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ 15:4413 Հլս, 2025
  • Վարչապետը ծանոթացել է Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքում ստեղծված պայմաններին 15:2813 Հլս, 2025
  • Հորդորում ենք զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող տեղեկություններ տարածելուց. ԱՆ ՔԿԾ-ն՝ Զարուհի Փոստանջյանին 15:1913 Հլս, 2025
  • Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 2 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:2413 Հլս, 2025
  • Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետ 14:2013 Հլս, 2025
  • Գիտելիքն ու գաղափարը բիզնեսի վերածելու հնարավորություն 13:2513 Հլս, 2025
  • Ակնկալում ենք Փաստաբանների պալատի կողմից համարժեք կառուցողական հաղորդակցություն ու համագործակցություն. ՄԻՊ 12:5313 Հլս, 2025
  • Լուիջի Պիրանդելլոյի «Պիեսներ»-ը՝ հայերեն 12:2913 Հլս, 2025
  • Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ 12:0313 Հլս, 2025
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում 11:4713 Հլս, 2025
  • Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 11:3913 Հլս, 2025
  • Օրեր առաջ ձերբակալված ՀՅԴ երիտասարդներից 5-ն ազատ է արձակվել 11:3013 Հլս, 2025
  • «Սլավ Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 159 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:2813 Հլս, 2025
  • ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են 08:2413 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015