ՄՄարիամ Մխիթարյան

Եվրախորհրդարանը կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունը

Եվրախորհրդարանը կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը չճանաչել հունվարի 26-ին Բելառուսում կայանալիք նախագահի ընտրության արդյունքները և նոր պատժամիջոցներ սահմանել հանրապետության իշխանությունների դեմ, գրում է ԵԽ կայքը։

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենց տրամադրության տակ ունեն ԵՄ-ի կողմից նախապես պատրաստված հայտարարությունը հանրապետությունում նախագահի ընտրությունը չճանաչելու մասին, և դա անվանել են կոպտագույն միջամտություն Բելառուսի գործերին։

Հանրապետության նախագահի պաշտոնի համար հավակնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած հինգ թեկնածու, այդ թվում՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ անգամ զբաղեցնել պետական ​​բարձրագույն պաշտոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում