COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Սիրունյանը ծնվել է 1971 թվականին Վրաստանում՝ բժշկի ընտանիքում: 1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 1998-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

1997-2006-ին Վաշինգտոն, Բուդապեշտ, Երևան, Լոս Անջելես քաղաքներում մասնակցել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության, Ամերիկայի փաստաբանների միության, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կազմակերպած՝ դատաիրավական բարեփոխումներին և քրեական իրավունքի խնդիրներին վերաբերող վերապատրաստումներին:

1994-2009-ին աշխատել է Գլխավոր դատախազությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2001-2013-ին դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2009-ից մինչ օրս «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի տնօրենն է, Փաստաբանների պալատի անդամ: Հեղինակել է 7 գիրք, 30 գիտական հոդված:  Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի, գնդապետի կոչում, դոցենտի գիտական կոչում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում