Գազայի հատվածում հրադադար կհաստատվի. գերիները և պահվող անձինք ազատ կարձակվեն

ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների ու գերիների ազատ արձակումը:

Արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ այն կարևոր դեր կխաղա պաղեստինցի ու իսրայելցի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում: Գերատեսչությունը բարձր է գնահատել հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը:

Չնայած գործարքի հաստատման մասին հայտարարություններին՝ Իսրայելի կառավարությունը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին վերջին րոպեին նոր պայմաններ առաջ քաշելու համար: Իսրայելի վարչապետը հայտնել է, որ շարժումը հետ է կանգնում գործարքի որոշ դրույթներից, ինչը կարող է խոչընդոտել գերիների ազատ արձակումը:

«Իսրայելի նախարարների կաբինետը չի հաստատի գործարքը, մինչև ՀԱՄԱՍ-ը չընդունի համաձայնագրի բոլոր կետերը»,- շեշտում է իսրայելական կողմը: ՀԱՄԱՍ-ը, սակայն, հայտարարել է, որ պատրաստ է հետևել ձեռք բերված համաձայնությանը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում