• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:3112 Հնվ, 2025

Պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը, ճշմարտությունը և արդարադատությունը, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի մասն առնչվում է դատաիրավական համակարգին և պետք է ավելի ինտենսիվ աշխատանք՝ այդ դիլեմաները, երկընտրանքները հասցեագրելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: «Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է: Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ գործընկերների հետ շփվելիս անընդհատ փորձում է ընկալում ձևավորել մի պրոբլեմի վերաբերյալ, որն իր մաշկի վրա զգում է ՀՀ Կառավարությունը: «Պիտի խոստովանեմ, որ ինքս էլ եմ զգում, որովհետև Հայաստանում որոշ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում և մեծ մասամբ ուղղված են Կառավարությանը և մեծ մասամբ ուղղված են անձամբ վարչապետին: Ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ է այս մեկը դատապարտված, ինչո՞ւ այն մեկը դատապարտված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց և ինչո՞ւ այն վճիռը չկայացվեց:



Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ: Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում և սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ այստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի և իրագործի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօրվա մեր պետական կառավարման համակարգն ունի մի կարևոր առանձնահատկություն:

Վարչապետն ընդգծել է, որ որևէ այլ պետական մարմին ժամանակ առ ժամանակ չի գնում ժողովրդի մոտ և նրա առաջ պատասխանում հարցերին, մանավանդ այսօր, երբ համապետական ընտրությունները վերաբերում են միայն օրենսդիր և որպես արդյունք՝ գործադիր իշխանության ձևավորմանը: «Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի գործընկերներ և հարգելի դատավորներ, դա ուղիղ իրականություն է, բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես: Ես սա չեմ ասում որևէ հետևության համար, ես ասում եմ որպես իրողություն, որի վերաբերյալ նույնպես պետք է դիրքորոշում որդեգրենք, դա ճի՞շտ է, որ այդպես է, թե դա սխալ է, որ այդպես է: Եթե ճիշտ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պետք է օգնեք, որ ես այդ հարցերի պատասխանները տամ: Եթե սխալ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պիտի օգնեք, որ այդ հարցերը չհնչեն, ինձ այդ հարցերը չհասցեագրվեն»,- ասել է երկրի ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ կան դասագրքային ճշմարտություններ, որոնք պետք է անընդհատ արձանագրել: Առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել պետության զարգացումը, առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել տնտեսության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ Հանրապետության նախագահի ներկայությամբ մի ամբողջ օր Կառավարության, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի տնտեսության և ընդհանրապես Հայաստանի զարգացման ռազմավարական հարցեր, որովհետև Կառավարության ընկալումը միանշանակ է՝ Հայաստանի զարգացում նշանակում է Հայաստանի տնտեսության զարգացում: Ուրիշ մեկնաբանություն չկա:

«Եվ բոլոր ուղղություններով քննարկումները հանգեցնում էին այն մտքին, որ միևնույն է՝ Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են: Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում: Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է:

Երկրին ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ պահից ծագում է նաև այս ըմբռնման մեկնաբանության հարցը, իսկ ումի՞ց է անկախ դատական համակարգը: «Սա էլ է շատ կարևոր`ումի՞ց է անկախ դատական համակարգը: Ես միշտ եղել եմ այն համոզմունքին, որ դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից այն առումով, որ ժողովուրդն է Հայաստանում որևէ իշխանության գեներացման աղբյուրը: Ժողովուրդն է օրենսդիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է գործադիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության գեներացման աղբյուրը և ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը: Ամեն տեղում իր մեխանիզմը կա: Բայց ես երբ մտածում եմ, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ այս խզումը, որը ընդ որում, ասում եմ` դա ուրիշ հարց է` ինչքանով օբյեկտիվ և սուբյեկտիվ: Նույնը վերաբերում է կոռուպցիային, որովհետև մենք նաև քաղաքական թիմում երբ քննարկում ենք, թե ինչն է պատճառը, որ այն սկզբնական շրջանի շատ մեծ ընկալումը հեղափոխությունից հետո, որ կոռուպցիան վերանում է, վերացել է Հայաստանից, ինչո՞ւ այդ ընկալումն այսօր չկա: Արդյո՞ք նրա համար, որ մենք դարձել ենք կոռումպացված: Բայց մենք հասկանում ենք, որ կոռուպցիայի ընկալումն ավելի կարևոր է, իհարկե, նաև օբյեկտիվորեն այդ ընկալումը ձևավորվում է որոշակի դեպքերից, այդ թվում` իրավապահ մարմինների գործունեությունից, որը նույնպես Կառավարության քաղաքական կամքի շրջանակում է գործում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:

«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել: Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր: Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարմացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար: Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով, և այն ներդրումը, որ արվել է ինստիտուտների կայացման գործում, այդ ներդրումները պետք է վերադառնան ժողովրդին` սեփական պետության նկատմամբ ունեցած հավատի ձևով: Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում այդ պրոբլեմը կա, հատկապես արդարադատության ոլորտում, երբ արդարադատությունը համարվում է ավելի հասանելի, այսպես կոչված էլիտաներին, քան շարքային մարդկանց: Սա, վարչապետի համոզմամբ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև արդարադատությունը նշանակում է, կախված է նրանից, թե մարդն ինչքանով հնարավորություն ունի պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայություններից օգտվել, պաշտպանի ծառայություններից օգտվել:

«Եվ սա կա, սա իրողություն է, որը դժվար է հաղթահարել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց մեր առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք պետք է ամեն օր ավելի ամբողջական ընկալում ունենանք և ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե արդարությունը և արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին: Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չունի հնարավորություն, տեսական կամ գործնական շանս` դրանից օգտվելու: Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և ես կուզենայի ձեզ հետ նույնպես կիսել այդ խնդիրը. մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն դատավորներին, ովքեր այս տրամաբանությամբ են առաջնորդվում և ովքեր պատրաստակամ են ստանձնել այս առաքելությունը` արդարադատությունը հավասարեցնելու արդարությանը և ճշմարտությանը:

«Ես հավատում եմ, որ խոսում եմ հենց նման լսարանի հետ և ուզում եմ բոլորիդ և բոլորիս շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար, հաջողություն մաղթել այս գործում հաջողությունների հասնելու և մեր ժողովրդի հավատը սեփական պետության և ապագայի նկատմամբ շարունակաբար ամրապնդելու գործում»,- եզրափակել է երկրի ղեկավարը:

Դիտումների քանակ145
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015