Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ՎՎարդուհի Հարությունյան

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Ելնելով ազգային անվտանգության շահերից՝ այսօրվանից դադարեցվել է ռուսական բնական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով՝ հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:

Նա հավելել է, որ Ուկրաինան սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին:

«Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, դա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, ֆինանսական կորուստներ է կրելու։ Եվրոպան որոշել է հրաժարվել ռուսական գազից: Եվ Repower EU եվրոպական նախաձեռնությունը նախատեսում է հենց այն, ինչ այսօր արել է Ուկրաինան»,- նշել է պաշտոնյան։

«Գազպրոմը» ևս հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպային Ուկրաինայի տարածքով՝ կապված տարանցման մասին համաձայնագրի ժամկետի ավարտի հետ: Ընկերությունից նշել են, որ «Գազպրոմը» զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցման համար գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում