ԱԱսպրամ Սարատիկյան

Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մետր բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած

Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մետր բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է. քաղաքացի Է․ Կ․-ն (ծնված 1978 թ․) գտնվել է վերելակի վրա։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում