ԿԿարմեն Ղուկասյան

Ասադը լքել է Սիրիան անհայտ ուղղությամբ. Reuters

Ասադը լքել է Սիրիան անհայտ ուղղությամբ. Reuters

Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:

«Ասադը նստել է ինքնաթիռ ու հեռացել Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ»,- գործակալությանը հայտնել է Սիրիայի բանակի երկու բարձրաստիճան սպա:

Կիրակի գիշեր թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ սիրիացի զինյալները վերահսկում են Հոմս քաղաքի կենտրոնը:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ զինյալները, մտնելով Հոմս, գրավել են քաղաքի բոլոր շրջանները:

Հոմսից մինչև Դամասկոս ուղիղ գծով շուրջ 150 կիլոմետր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում