Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Այսօր գիծ դուրս կգան 15 տրոլեյբուսները․ Երևանի փոխքաղաքապետ

Այսօր գիծ դուրս կգան 15 տրոլեյբուսները․ Երևանի փոխքաղաքապետ

Մայրաքաղաքում արդեն իսկ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել բանկային քարտերի միջոցով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց՝ սրանք միջնորդավճար չեն ենթադրում, սակայն հորդորեց քաղաքացիներին՝ իրենց պայմանագրային մանրամասները պարզելու համար լրացուցիչ ճշտում կատարել բանկից, որ վստահ լինեն։

«Այս գործարկումից հետո եթե խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել, դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո վճարման համակարգը կգործի նաև մետրոյում»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը:

Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ ՀՀ-ում են  8․6-մետրանոց 171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Նրա խոսքով՝ ավտոբուսների՝ գիծ դուրս գալը նախատեսվում է ամենաուշը 2025 թ․ հունվարի 1-ին, իսկ տրոլեյբուսները գիծ դուրս կգան այսօր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում