Իսրայելական ուժերը մի քանի հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին:
ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության համաձայն՝ այդ գործողություններն ուղղված էին շիա կազմավորումների կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումները կանխելուն:
Նշվում է, որ Իսրայելի բանակը բացահայտել է զինամթերքի տեղափոխման, զինված ջոկատների տեղաշարժերի դեպքեր, նրանց բոլորին հարվածներ են հասցվել: Գնադակոծվել են հրթիռային կայանքներ, տեղաշարժվող ռազմական մեքենաներ: