Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթի քննարկման շրջանակում անդրադարձավ դրանում ներառված հարցերին: Վարչապետը նշեց, որ գործադիրը պետք է որոշում ընդունի ՔԿ նախագահի պաշտոնում Արթուր Պողոսյանին, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Էդուարդ Հակոբյանին նշանակելու մասին:

«Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է ֆինանսների նախարարությունում»,- ասաց Փաշինյանը և շնորհավորեց ընտրված պաշտոնյաներին:

Էդուարդ Հակոբյանը նշեց՝ պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը՝ պատրաստ է առաջնորդել ՊԵԿ թիմը՝ թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական պայքարը:

Արթուր Պողոսյանը խոստացավ, որ նպաստելու է հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը:

«Մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, իրավակարգի հաստատմանը և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Փաշինյանն արձագանքեց՝ մեր ռազմավարական խնդիրn այն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և որ «արդարություն» ու «արդարադատություն» հասկացությունները լինեն համարժեք, նույնական:

«Իհարկե, դա միայն ՔԿ-ի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն ՔԿ-ն մեծ դերակատարում ունի այս հարցում»,- արձագանքեց Փաշինյանը:

Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում