ԼԼիլիթ Ասատրյան

Սա միանձնյա որոշում էր. վարչապետը՝ վերջին շրջանի պաշտոնանկությունների մասին

Սա միանձնյա որոշում էր. վարչապետը՝ վերջին շրջանի պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ պաշոնյաներին գրավոր կերպով կիրակի օրը ուշ երեկոյան հրաժարական տալու խնդրանքի վերաբերյալ հարցին։

«Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,- նշեց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրաժարականների հարցը քննարկել է թիմակիցների հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնից ազատման դիմում էին գրել ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում