Հուսով եմ, որ քննությունը պատշաճ կընթանա. նախարարը՝ Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին

ՔՔրիստինա Մկրտչյան

«Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր հայտնել է, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 7 ստեղծագործություն։

Հիմնադրամից նաև նշել են, որ այդ մասին ահազանգվել է Կառավարությանը, իսկ գործը Քննչական կոմիտեում է։

Դեպքին ճեպազրույցում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցված: Հուսով եմ, որ քննությունը պատշաճ կընթանա»,- ասել է Անդրեասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում