ԿԿարմեն Ղուկասյան

Վստահ եմ, որ ՆԳՆ-ն կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան

Վստահ եմ, որ ՆԳՆ-ն կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ,

Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ:

Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքբերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:

Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։

Փա՜ռք նրանց։ Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում