ՄՄարո Թարվերդյան

Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին

Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի  մանդատը տրամադրվել է  Արեգ Գևորգյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ն նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ  Գնունու Գևորգյանին։

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը։ Թափուր տեղի համար դիմել է 5 քաղաքացի։

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով ընտրել է Անի Խաչատուրի Դավթյանին որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում