Ես ուղիղ եմ ուզում ասել՝ սրա վերջը եկել է... Փաշինյանը՝ ուժային կառույցներին

ԼԼուսինե Մուրադյան

Դատաիրավական համակարգի ներդրումների արդյունքները մարդիկ պետք է տեսնեն: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2018-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, ըստ վարչապետի, մարդկանց որոշ խմբեր ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն ՔԿՀ-ներ՝ պահանջելով՝ «մինչև չասենք, բաց չթողնեք»:

«Եթե անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար էլ, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասաց նա:

Այս տարիների ընթացքում դատաիրավական համակարգի կարիքները, ըստ Փաշինյանի,  հիմնականում բավարարվել են, բայց դեռ շարունակվում են, օրինակ, երկար տարիներ ձգվող դատավարությունները:

«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Ես չեմ ուզում հասնենք նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, էս անենք, էն անենք: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Այս խնդիրը պետք է լուծվի»,- ասաց նա և նշեց, որ ուզում է հասկանալ՝ ինչն է սխալ անում:

«Սա չի կարող շարունակվել, հասկանո՞ւմ եք: Լավ, ես կարող եմ համբերել, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ: Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում-խոսում, դուք էլ ծափ եք տալիս, հետո հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք էլ ծափ եք տալիս, ու նորից թողնում-գնում եմ: Ո՞վ է ում ձեռ առնում: Սրա վերջը եկել է: Ես ուղիղ եմ ուզում ասել՝ սրա վերջը եկել է... որովհետև ես այլևս բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ, չեմ միջամտել որևէ բանի, չեմ մտել որևէ գործի մեջ:

2018-2019-ին հասկացանք, ես որ գյուղ գնամ, մտնեմ, մարդիկ էլի նույն բաներից խոսեն, որ այս մեկն այն ժամանակ էլ էր... բոլորը վախենում էին իրենից, հիմա էլ են վախենում իրենից, ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է: Կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցներն են: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ թույլ անվանի... Ո՞նց կարող է պետության մեջ որևէ մեկը թպրտալ»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում