COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարո Թարվերդյան

«Արմսաթ-1» արբանյակը գործում է շուրջ 490-500 կմ բարձրության վրա և այս պահին էլ լուսանկարներ է անում. Մխիթար Հայրապետյան

«Արմսաթ-1» արբանյակը գործում է շուրջ 490-500 կմ բարձրության վրա և այս պահին էլ լուսանկարներ է անում. Մխիթար Հայրապետյան

Հայկական «Արմսաթ-1» արբանյակը տիեզերք ուղարկելով խնդիր չի դրվել լուծել Հայաստանի բոլոր խնդիրները, լրագրողների հետ զրույցում նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը՝ հավելել, խնդիրը տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելն է և կառավարելու հմտություններ ձեռք բերելը: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե 8 միլիոն դոլար է մսխվել արբանյակի վրա, Մխիթար Հայրապետյանը դրանք որակել է մանիպուլյացիա: Նշել է՝ արբանյակը գործում է շուրջ 490-500 կմ բարձրության վրա և այս պահին էլ լուսանկարներ է անում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է.

«Կարող եմ ասել, որ այսօրվանից մեր մասնագիտական թիմերը ամբողջությամբ ստանձնել են «Արմսաթ-1» արբանյակի կառավարումը, արբանյակը կատարում է տիեզերական լուսնակարներ կոնկրետ լուծաչափերով: Դրանք, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ, միլիարդավոր դոլարների արժեք ունեցող տեսանկարահանող արբանյակների որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճել՝ դա անմտություն կլինի:

Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր ընդհանրապես տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, ընդհանրապես, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու, սակայն ունենալով զրոյական գիտելիքներ և կարողունակություններ ընդհանրապես արբանյակի հետ վերաբերվելու, արբանյակաշինության, արբանյակները կառավարելու, դրանցից ստացած պրոդուկտները ըստ էության կիրառելու, սրա համար հարկավոր են ինչ-որ կետից սկսել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում