• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արհեստական ֆոն է ստեղծվել ընտրակեղծարարության մասին Արհեստական ֆոն է ստեղծվել... 20:07
Օրը՝ 60 վայրկյանում | 17.11.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 17.11.2025 20:48
Ադրբեջանը պաշտոնապես դարձել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ձևաչափի անդամ. «Հարևաններ» Ադրբեջանը պաշտոնապես դարձել է... 19:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել
Իրավունք
15:1830 Հոկ, 2024

Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007 թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019 թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին ևս մեկ անդամի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահի մասով:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2005-2007 թթ. ընթացքում Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Հ․Շ․-ի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի մասով ևս նախաքննությունն ավարտվել էր, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էին դատարան։

Նշված հանցագործությունների առնչությամբ վարույթի՝ նախաքննության փուլում գտնվող մասով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, ի թիվս Երևան քաղաքի նախկին Արաբկիր թաղային համայնքի ավագանու այլ անդամների, Է․Կ․-ի կողմից, պաշտոնավարման ժամանակահատվածում, առերևույթ մի շարք չարաշահումներ կատարելու հանգամանքը։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբկիր համայնքի ավագանու նախկին անդամները, այդ թվում՝ Է․Կ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 158 500 000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Մասնավորապես՝ Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովը համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի 3 շենքի թիվ 60 բնակարանը, Փափազյան փողոցի 23 շենքի Կուլտուրայի տունը և Կոմիտասի փողոցի 8 շենքի 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (նկուղը) 2006 թվականի տարբեր ամիսներին կայացրած եզրակացություններով նպատակահարմար է գտել աճուրդային կարգով օտարել:

Հաշվի առնելով, որ տվյալ տարածքները որևէ մեկին վարձակալությամբ հանձնված չեն և փաստացի ազատ են՝ դրանց օտարման գործընթացն իրականացնելու նպատակով, նախկին Արաբկիր համայնքի ավագանու՝ 10 անդամները, այդ թվում՝ Է.Կ.-ն, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի եզրակացությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կայացրել են որոշումներ, որոնց համաձայն՝ Արաբկիր համայնքին պատկանող 79 քմ ընդհանուր մակերեսով հիշյալ բնակարանի, 446.75 քմ մակերեսով Կուլտուրայի տան և Կոմիտասի փողոցի 8 շենքի, 126.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վաճառքներն իրականացվել են աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով կադաստրային և շուկայական արժեքից անհամեմատ ցածր գին՝ համապատասխանաբար 3.350.000 ՀՀ դրամ, 108.066.000 ՀՀ դրամ և 1.370.000 ՀՀ դրամ։ Դա այն դեպքում, երբ հիշյալ տարածքների շուկայական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 13.600.000, 167.410.000 և 33.860.000 ՀՀ դրամ:

Իր հերթին, համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաստատել է ավագանու հիշյալ որոշումները, որով օրենքով իրեն վստահված հիշյալ տարածքները դրվել են աճուրդի և հետագայում մեկնարկային գնով վաճառվելու արդյունքում վատնման եղանակով հափշտակվել՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Այնուհետև Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե հանդիսանալով հիշյալ տարածքների վաճառքի կապակցությամբ կազմակերպված աճուրդի կազմակերպիչը, անձնական այլ դրդումներով, ստորագրել և հաստատել է անշարժ գույքն աճուրդով օտարելու մասին արձանագրությունները, որից հետո, հիմք ընդունելով Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստորագրել և հաստատել է կարգադրություններ, որոնցով կազմվել են վերոհիշյալ տարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր և համայնքի նախկին ղեկավարի հետ անմիջական կապ ունեցող անձանց և համայնքի միջև կնքվել են վերոհիշյալ տարածքների առուվաճառքի պայմանագրեր, դրանք սեփականության իրավունքով, շուկայականից անհամեմատ ցածր արժեքով վաճառվել են, այնուհետև գույքը ձեռք բերած անձինք դրանք շուկայական իրական արժեքով օտարել են այլ անձանց: 

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՓԲԸ-ի աշխատակիցները 2007-2008 թվականների ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքագրել են ընդհանուր 103.692.392 ՀՀ դրամի չափով գումար և հանձնել Արաբկիր համայնքում աղբահանության աշխատանքներ իրականացնող ՓԲԸ-ի հաշվապահին (մահացել է 2010 թ.): Վերջինս, օրինական հիմքերով ստանալով ընկերության կողմից իրեն վստահված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը, դրանից, ընկերության միակ մասնակցի և տնօրենի ցուցումով, համայնքային բյուջե է մուտքագրել ընդհամենը 24.459.926 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարը փոխանցել է վերջիններիս՝ այդպիսով նրանց հետ միասին հափշտակելով ընկերությունից օրինական հիմքերով ստացված 79.232.466 ՀՀ դրամը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՓԲ ընկերության հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ավագանու անդամներից Է.Կ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Հաշվի առնելով, որ մեղադրյալները (մեկի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը) չեն համաձայնել ոչ արդարացնող՝ մասնավորապես մեկի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու, մյուսի դեպքում՝ մահվան հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելուն, նրանց վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ դատախազություն՝ այն դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ Լևոն Ազիզյան 21:5217 Նմբ, 2025
  • Սրբուհի Գալյանը և Պաատա Սալիային քննարկել են Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը 21:2017 Նմբ, 2025
  • Հայ և ֆրանսիացի ուսանողները քաղաքաշինական հաջողված փորձը կիրառելու են երևանյան թաղամասերում 21:1317 Նմբ, 2025
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների շեմին իշխանությանը վարկաբեկող կեղծ լուրերի ալիքը կահագնանա. փորձագետ 21:0017 Նմբ, 2025
  • Վերականգնումից հետո բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը 20:5917 Նմբ, 2025
  • Նոյեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5717 Նմբ, 2025
  • Ուկրաինան Ֆրանսիայից կգնի 100 Rafale կործանիչ. Զելենսկի 20:5317 Նմբ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.11.2025 20:4817 Նմբ, 2025
  • Արմաթցիների ստեղծած ռոբոտը՝ միջազգային հարթակում 20:3617 Նմբ, 2025
  • Սաուդյան Արաբիան ձգտում է ԱՄՆ-ի հետ միջուկային էներգիայի համաձայնագիր կնքել 20:2717 Նմբ, 2025
  • Թրամփի և Փաշինյանի առաջնորդությամբ ՀՀ-ն և ԱՄՆ-ն օգուտներ կունենան. պետքարտուղարի տեղակալ 20:2317 Նմբ, 2025
  • Բանգլադեշը Հնդկաստանից պահանջել է արտահանձնել իր նախկին վարչապետին 20:1617 Նմբ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Նոյեմբեր 17. 2025 20:1017 Նմբ, 2025
  • Թրամփը չի բացառել Մադուրոյի հետ քննարկումները. AP 20:0517 Նմբ, 2025
  • Մեծ ձեռքբերում մանկական լեյկոզի բուժման գործում 20:0117 Նմբ, 2025
  • Բարդ ու բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ավարտով 19:5617 Նմբ, 2025
  • Ամեն բակում կառուցված ֆուտբոլի դաշտ մեր հավաքականի ֆուտբոլիստի պոտենցիալ ապագան է. Ավինյան 19:5017 Նմբ, 2025
  • Խուզարկություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում 19:4417 Նմբ, 2025
  • Ռուսաստանը բացասաբար կընդունի իր գործընկերների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ օրենքը. Պեսկով 19:3217 Նմբ, 2025
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ 19:2317 Նմբ, 2025
  • Ուկրաինան ձեռք կբերի շուրջ 100 Rafale կործանիչներ 19:1517 Նմբ, 2025
  • Անահիտ Մանասյանը Լոռու մարզպետի հետ քննարկել է մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 19:0617 Նմբ, 2025
  • Լուրեր 19:00 | Վկաների թվում նաև ՊՆ աշխատակիցներ կան. մանրամասներ Բաղմանյանի գործով նիստից 19:0017 Նմբ, 2025
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Ուկրաինայի ֆինանսավորման երեք տարբերակ. Reuters 18:5117 Նմբ, 2025
  • Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք 18:3817 Նմբ, 2025
  • Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը. Գալյանը հանդիպել է Կոբախիձեի հետ 18:2917 Նմբ, 2025
  • «Վանաձոր» ՔԿՀ այցելած քաղաքացու կոշիկներից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 18:1717 Նմբ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում հյուրանոցի, պահակատան, պահեստների, հողամասի նկատմամբ. վարչապետ 18:0917 Նմբ, 2025
  • Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք կվերասոցիալականացվեն 17:5417 Նմբ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում 17:4317 Նմբ, 2025
  • Փաստերի ստուգման ակումբներ՝ Տաշիրում և Գյուլագարակում 17:3417 Նմբ, 2025
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2417 Նմբ, 2025
  • Արսեն Թորոսյանն ու Քուվեյթի դեսպանը այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն 17:1517 Նմբ, 2025
  • Սակագնի բարձրացումը կամ իջեցումը կախված է տվյալ ֆինանսական տարվանից. ՀԾԿՀ նախագահ 17:0517 Նմբ, 2025
  • Լուրեր 17:00 | Բոլորի անունները պետք է բարձրաձայնենք. Ավինյանը՝ անպարտաճանաչ կառուցապատողների մասին 17:0017 Նմբ, 2025
  • Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի. BBC 16:5017 Նմբ, 2025
  • ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ 16:4317 Նմբ, 2025
  • Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իրականացման հարցում. ՇՄ նախարարը՝ Բրազիլիայում 16:4017 Նմբ, 2025
  • Հունաստանը Ուկրաինային կմատակարարի հեղուկ բնական գազ ԱՄՆ-ից 16:3317 Նմբ, 2025
  • Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից 16:2717 Նմբ, 2025
  • Հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 16:2017 Նմբ, 2025
  • Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը 16:1417 Նմբ, 2025
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել 16:0817 Նմբ, 2025
  • Ինչու են ՀԾԿՀ երեք անդամներն այցելել Թուրքիա. Մեսրոպ Մեսրոպյանը մանրամասներ է հայտնել 16:0017 Նմբ, 2025
  • Նոր ուղեցույց ցուցանակներ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում 15:5117 Նմբ, 2025
  • Վրաստանը կվերացնի Եվրամիության խորհրդով ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն 15:4217 Նմբ, 2025
  • «Մոռացում չկա». հոբելյանական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին 15:2717 Նմբ, 2025
  • Այս օրը ընդգծում է կրթության հիմնարար նշանակությունը և երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում. Մանասյան 15:1617 Նմբ, 2025
  • Թբիլիսին նախատեսում է արգելել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը 15:0717 Նմբ, 2025
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի. վարչապետը՝ Հուքերին 15:0017 Նմբ, 2025
  • Դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը կներկայացվի խելացի սարքավորումների սահմանափակումը կարգավորող փաստաթուղթը 14:5817 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն դադարեցրեց ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան 14:4717 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև համագործակցությունը խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ 14:4217 Նմբ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում 14:3117 Նմբ, 2025
  • Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ. քաղաքապետարան 14:2417 Նմբ, 2025
  • Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ դեմ է Պաղեստինի Պետության ստեղծմանը. Reuters 14:1517 Նմբ, 2025
  • Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր 14:0617 Նմբ, 2025
  • Կառավարությանը կներկայացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը 14:0017 Նմբ, 2025
  • Ավելի քան 130 բարեկարգ բակային տարածքներ Երևանում՝ 2025-ի այս աշխատանքներն իրենց ծավալով աննախադեպ են. Տիգրան Ավինյան 13:5417 Նմբ, 2025
  • Իրանը պնդում է, որ պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Վաշինգտոնի հետ 13:4317 Նմբ, 2025
  • ԱՄՆ Կոնգրեսը ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում 13:3417 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը | ՈՒՂԻՂ 13:2717 Նմբ, 2025
  • Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 13:2417 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 14-17-ը ոստիկանները բացահայտել են 257 հանցագործություն 13:1217 Նմբ, 2025
  • Երևանը՝ աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում 13:0117 Նմբ, 2025
  • Լուրեր 13:00 | Ինչ պահանջներ պիտի կատարի ՀՀ-ն ԵՄ վիզայի ազատականացման համար, մանրամասներ| 17.11.2025 13:0017 Նմբ, 2025
  • Ավարտվել է 29,5 մլն ռուբլին մաքսանենգությամբ Հայաստանից տեղափոխելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 12:5017 Նմբ, 2025
  • Արհեստական բանականությունն ընդդեմ հակամրցակցային համաձայնությունների․ ՄՍՇՊՀ նախագահը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում 12:4417 Նմբ, 2025
  • Գրանցվել է 519 դեպք, որից 246-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը 12:3317 Նմբ, 2025
  • ՀՀ-ում Չեչնիայի քաղաքացուն սպանողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել 12:2517 Նմբ, 2025
  • ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Կիպրոս 12:2117 Նմբ, 2025
  • ԿԸՀ-ն ներկայացրել է վերահաշվարկի դիմումների ներկայացման կարգը և ժամկետները 12:1517 Նմբ, 2025
  • Պարզվել են Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ 12:0817 Նմբ, 2025
  • Թրամփը կրկին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ. ԶԼՄ-ներ 12:0617 Նմբ, 2025
  • Դիլիջանի թունելի երթևեկելի մասը նորոգված և գծանշված է. վարչապետ 12:0117 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ն պլանավորում է «Արևների կարտելը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն. Ռուբիո 11:4417 Նմբ, 2025
  • Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր. Ռուբինյանը հանդիպել է Ալիսոն Հուքերի հետ 11:3617 Նմբ, 2025
  • Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը. ԱԺ նախագահի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ 11:3017 Նմբ, 2025
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 11:2217 Նմբ, 2025
  • Տեղահանված անձանց խնդիրները՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համատեղ օրակարգում 11:1517 Նմբ, 2025
  • Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 10:5817 Նմբ, 2025
  • Փոշեկլանիչ ցանցեր չտեղադրող կառուցապատողների անունները անհատապես բարձրաձայնելու ենք. մարդը պետք է իմանա՝ ումից է տուն գնում. Ավինյան 10:4717 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն շարունակում է քննարկել ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը 10:2417 Նմբ, 2025
  • Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. հանդիպումներ են նախատեսված վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի, ՀՀ հատուկ բանագնացի հետ 10:1317 Նմբ, 2025
  • Լուրեր 10:00 | ՔՊ-ն Վաղարշապատի ավագանիում բացարձակ մեծամասնություն կունենա | 17.11.2025 10:0017 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը | ՈՒՂԻՂ 10:0017 Նմբ, 2025
  • Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք մեր պետությունը. ԿԳՄՍ նախարար 09:4517 Նմբ, 2025
  • Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են 09:1517 Նմբ, 2025
  • Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը. Արգիշտի Մեխակյան 09:0317 Նմբ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:4717 Նմբ, 2025
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ 08:1717 Նմբ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1217 Նմբ, 2025
  • ՀՀ ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում. վարչապետը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին և վաղարշապատցիներին 08:0017 Նմբ, 2025
  • ՔՊ կուսակցություն՝ 15 298, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10 051. ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները 03:0717 Նմբ, 2025
  • Հոռոմ գյուղում մարագ է այրվել, տուժածներ չկան 02:5717 Նմբ, 2025
  • Հրապարակվել են Վաղարշապատի 45 ընտրական տեղամասի քվեարկության նախնական արդյունքները. ԿԸՀ տվյալներ 02:1417 Նմբ, 2025
  • ԿԸՀ-ն պաշտոնական տվյալներ է հրապարակել Վաղարշապատից. հայտնի են 41 ընտրատեղամասերի նախնական արդյունքները 01:5517 Նմբ, 2025
  • Հայտնի են Վաղարշապատի 37 ընտրական տեղամասի արդյունքները. ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել 01:2417 Նմբ, 2025
  • Վաղարշապատում ամփոփվել են 47 ընտրատեղամասից 31-ի քվեարկության նախնական արդյունքները. ՔՊ կուսակցությունը բացարձակ առաջատար է 01:1317 Նմբ, 2025
  • ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի 26 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է 00:5217 Նմբ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015