Խղճացեք մեզ էլ, մեր քաղաքացիներին էլ, և առաջին հերթին՝ ձեզ էլ. Վահագն Ալեքսանյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին

ԿԿարմեն Ղուկասյան

Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել: Փորձում եք ապացուցել՝ երբ որ Վարչատարածքային մասին օրենքին քվեարկել եք, որտեղ Լեռնային Ղարաբաղի օրենքներով և սահմանադրությամբ սահմանված՝ իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի Հանրապետության մաս, դուք դա նկատի չեք ունեցել: Քվեարկել եք, ասել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա չեք նկատի ունեցել՝ կոնտեքստը ուրիշ է եղել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին:

«ԼՂ Հանրապետության լուծարումը, որ ստորագրել են նաև Դաշնակցության ներկայությամբ և հովանավորչությամբ՝ որոշակի, բնականաբար, քաղաքական, դա՞ էլ նկատի չեն ունեցել: Ասում եք՝ սա հանցավոր, դավաճանական... Սահմանազատման գործընթացի մասին է խոսքը. մենք ձեր շրջաբերականից հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը: Հիմա այստեղ գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստներ եք փորձում բացատրել 1+1 հավասար է 2 տեսակի ճշմարտությունների մասին:

Դադարեցրեք, էլի, խղճացեք մեզ էլ, մեր քաղաքացիներին էլ, և առաջին հերթին՝ ձեզ էլ, հարգելի՛ գործընկերներ»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր հայտարարել են՝ չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:


Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:

Մեղրիում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 70%-ը

Մեղրիում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 70%-ը

Եղեգնաձորում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն

Եղեգնաձորում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացուց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Շնորհավորում եմ Միխաիլ Չիչյովին Ֆիոլետովո համայնքի ղեկավար ընտրվելու առթիվ. Արեն Մկրտչյան

Շնորհավորում եմ Միխաիլ Չիչյովին Ֆիոլետովո համայնքի ղեկավար ընտրվելու առթիվ. Արեն Մկրտչյան

Վայքում ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 96.12%-ը

Վայքում ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 96.12%-ը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում