• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Քաղաքականություն
23:5918 Հոկ, 2024

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշաթերթի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:

Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները (Անիպեմզայից մինչև Շիրականավան): Պայմանագրային արժեքը շուրջ 3 մլրդ դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքները Շիրակի մարզում, մյուս մասը՝ Արագածոտնի։

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մարալիկի կարիքների համար ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկան: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 26 մլն դրամը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 1 JCB-3cx էքսկավատոր-ամբարձիչ: Միաժամանակ, Կառավարությունը համայնքի հրատապ կարիքների համար հատկացրել է 279 մլն դրամ, որի շրջանակում հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար: Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Պայմանագրային արժեքը 565 մլն դրամ է:

Վարչապետը ծանոթացել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ): Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 525 մլն դրամ:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 75 երեխաների համար նախատեսված մանկապարտեզ։

Ախուրյան համայնքում Վարչապետին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի կողմից իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար մասնավոր ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող, որից՝ 45 հա աշնանացան ցորեն, 5 հա գարնանացան գարի, 30 հա վարսակ, 50 հա կարտոֆիլ, 5 հա բազուկ, 3 հա գազար, 8 հա եգիպտացորեն, 10 հա կորնգան, 3 հա առվույտ։

Ներդրողի կողմից Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկա: Ներդրողը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագրեր նախաձեռնելու և գյուղոլորտի զարգացմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են Կառնուտի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են երկու փուլով: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներդրվել է 259 մլն դրամ, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Արդյունքում` կառուցվել է երկու հարկանի մանկապարտեզի շենք՝ 300քմ մակերեսով։ Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Նշվել է, որ մինչ այս Կառնուտում մանկապարտեզ երբևէ չի գործել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ծերերի խնամքի կենտրոն՝ զրուցել շահառուների հետ, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետը ծանոթացել է Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է:

Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, Վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում: Կառուցվել է նաև ջրագիծ, տեղադրվել է նոր ենթակայան: Իրականացվել է Վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների կառուցում, գետի երկայնքով կառուցվել է ցանկապատ։ Տարածքում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նշաններ, տեղեկատվական վահանակներ, արգելափակոց, իրականացվել է տարածքի լուսավորում և այլ աշխատանքներ։ Մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:

Աշոցք բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է պուրակի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվել են 2 փուլով: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: 2 փուլերով կառուցվել է 3730 քմ տարածքով պուրակ՝ լուսատուներով, շատրվաններով և կանաչապատմամբ։

Այցի շրջանակում Վարչապետին ներկայացվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը (Աշոցքից Բավրա ճանապարհ): Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ: 2024թ. պետական բյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Հովունի բնակավայրի Ս․ Աստվածածին եկեղեցի տանող ասֆալտապատման աշխատանքներին: 2024թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 26 մլն դրամ է, որից 12 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր:

Վարչապետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գ.Նժդեհի փողոց 3/6 հասցեում ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքներին: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 650 մլն դրամ է: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 1.5T հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ սարքը, որի արժեքը 1,200,000 եվրո է: Ծառայության կահավորման և գործարկման հավելյալ արժեքը 50 մլն դրամ է։ Միջոցները հատկացրել է մասնավոր ներդրողը: Նշվել է, որ այն իր տեսակի մեջ եզակի բարձրադաշտ մագինսառեզոնանսային սարք է, որն օժտված է վերջին սերնդի արհեստական բանականության գործիքակազմով և ծրագրերով (նևրոլգիա, օնկոլոգիա, ոսկրամկանային համակարգ, որովայնի և կոնքի օրգաններ ուսումնասիրելու համար):

Այնուհետև՝ Վարչապետին ներկայացվել են Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք բերված նոր հասարակական տրանսպորտային միջոցները: Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքներին: Բաղադրիչի ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվել են Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արդյունքում բարեկարգվում են Գյումրի քաղաքի ընդհանուր ոճին ներդաշնակ զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները՝ 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում:

Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026
  • Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր 18:1110 Օգս, 2026
  • Ոչ թե պարտավորություն, այլ բարի կամք. ՔՊ-ն աջակցեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը 17:5610 Օգս, 2026
  • Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 17:4510 Օգս, 2026
  • Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին 17:3310 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3010 Օգս, 2026
  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. վարչապետ 17:2010 Օգս, 2026
  • Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ 17:1810 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic 17:0510 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հետաքրքիր ընտրություն». «Ուժեղ Հայաստանն» ընտրեց եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը 17:0010 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր 16:4910 Օգս, 2026
  • Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ 16:3610 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3010 Օգս, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 534 մլն դրամի հարկ է վճարել 16:2510 Օգս, 2026
  • Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար 16:1410 Օգս, 2026
  • Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով 16:0510 Օգս, 2026
  • Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը 15:5310 Օգս, 2026
  • Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:5310 Օգս, 2026
  • Իրանը «Մեքքայի համաձայնագիրը» չի համարում հակաիրանական. Բաղաեի 15:4310 Օգս, 2026
  • Մեղադրյալը բանկից հափշտակել է 802 մլն 968 հազար դրամ. հանցավոր սխեմայում ներգրավել է այլ անձանց 15:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2510 Օգս, 2026
  • Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ 15:2010 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը 15:0910 Օգս, 2026
  • ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը 15:0310 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վարորդական վկայական՝ 300 հազար դրամ կաշառքի դիմաց․ 5 անձի մեղադրանք է առաջադրվել 15:0010 Օգս, 2026
  • Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է 14:5610 Օգս, 2026
  • Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից 14:5010 Օգս, 2026
  • Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg 14:4310 Օգս, 2026
  • Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն 14:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3010 Օգս, 2026
  • Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ 14:2810 Օգս, 2026
  • Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ 14:2010 Օգս, 2026
  • Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ 14:1210 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 14:0910 Օգս, 2026
  • Կաշառքով ստացել է վարորդական վկայական. կադրեր՝ վարորդական քննությունից ու կաշառքից 14:0210 Օգս, 2026
  • Իսրայելը մերժում է Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը. Նեթանյահու 13:5110 Օգս, 2026
  • Ճգնաժամը ՌԴ վառելիքի շուկայում ՀՀ տնտեսության վրա չի ազդել. ներմուծման կառուցվածքը դիվերսիֆիկացված է 13:4110 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 13:3010 Օգս, 2026
  • Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում 13:1910 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել 13:1110 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նորընտիր ԱԺ ղեկավար կազմը ձևավորված է 13:0010 Օգս, 2026
  • Գծանշում Երևան-Սևան ճանապարհին՝ միջին նորոգման ծրագրի շրջանակում 12:5810 Օգս, 2026
  • Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը 12:4810 Օգս, 2026
  • Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան 12:4110 Օգս, 2026
  • Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին 12:3610 Օգս, 2026
  • Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման, կան զոհեր 12:3110 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից 12:2310 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ 12:1110 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:0510 Օգս, 2026
  • Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին 11:5210 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5010 Օգս, 2026
  • 10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3710 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3610 Օգս, 2026
  • ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան 11:2110 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 11:1210 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ 11:0110 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 10:5010 Օգս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում 10:3410 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:3010 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը 10:3010 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 10:2710 Օգս, 2026
  • Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 10:1810 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն բենզին և դիզվառելիք ներմուծում է տասը երկրից, ցանկն ընդլայնվում է | 10.08.2026 10:0010 Օգս, 2026
  • Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 09:5310 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 09:3310 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին 09:1810 Օգս, 2026
  • Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին 08:5710 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015