• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Զարուհի Բաթոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Զարուհի Բաթոյանի հետ 17:39
Այլ հայացք Ռուսաստանին ուղղված Թրամփի «վերջնագրին» Այլ հայացք Ռուսաստանին ուղղված... 15:44
Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր... 01:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մխիթար Հայրապետյանը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացները. STEP.ai ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
17:5409 Հոկ, 2024

Մխիթար Հայրապետյանը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացները. STEP.ai ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 9-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, մասնակցել է Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։ 

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիայի» գործունեությունը, որի հիմքում դրված է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության, մարդկային ներքին կապիտալի զարգացման, տաղանդների բացահայտման փիլիսոփայությունը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածի գործընկերների հետ համահունչ և ներդաշնակ գործունությունը։

Անդրադառնալով STEP.ai ծրագրին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն երկկողմ պատրաստակամություն է՝ համատեղելու ջանքերը, որպեսզի դեռ դպրոցում՝ հանրակրթության մակարդակում, աշակերտները սկսեն ճանաչել, ծանոթանալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին:

«Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ չեն այն երկրները, որտեղ հանրակրթական մակարդակում ԱԲ բովանդակությամբ մի քանի ծրագիր է գործում:

«Սա թույլ է տալիս Հայաստանն իրապես դիրքավորել որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատմամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարարական, համարձակ և ճկուն մոտեցումներով։ STEP.ai-ը՝ նորարության, մասնավոր և ինդուստրիալ հատվածի, համատեղ աշխատելու և գեղեցիկ համագործակցության մասին է»,- ընդգծել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Սինոփսիս» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներն ու համագործակցության նոր փուլի մեկնարկը:

«Մենք այն քիչ երկրներից ենք, որ այսօր դպրոցներում արհեստական բանականության դասընթացների տարբեր փորձեր ունենք՝ դարձյալ մասնավոր ոլորտի հետ համագործակցության արդյունքում: Եթե մյուս երկրները մտածում են՝ ինչպես մոտենալ այս հարցին, մենք արդեն ունենք մի քանի մոտեցումներ ու փորձնական ծրագրերի արդյունքներ, և ինքներս կարող ենք համադրել ու հասկանալ ուսուցման առավել արդյունավետ եղանակը: Ընդ որում՝ սա մի դաշտ է, որտեղ կարող ենք տարբեր մոտեցումներ որդեգրել և դրանք կիրառել տարբեր իրավիճակներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ արդեն իսկ միջազգային տարբեր հարթակներում հետաքրքրված են Հայաստանի փորձով:

Ներկաներին ողջունել են նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը,ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաև STEP.ai Արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրությունը և վկայականների հանձնման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԱԲ ծրագրի հեղինակները, փորձագետները, ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչները, տնօրենները, աշակերտների ծնողները։

STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022 թ. մի շարք դպրոցներում՝ ավագ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), «Սինոփսիս Արմենիայի» կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոմունիկացիաների բացման գործընթացը. Մեծ բանավեճ 21:5020 Հլս, 2025
  • Ֆրանսիայից Հայաստան միջուկային վառելիքի թափոններ տեղափոխելու մասին լուրը կեղծ է. ո՞վ է հեղինակը 21:1520 Հլս, 2025
  • Լուրեր 21:00 | Պատրաստվեք մեծ, հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. վարչապետի կոչը 21:0020 Հլս, 2025
  • «Տավուշ տեքստիլը» առաջիկայում կաշխատի նոր պրոֆիլով՝ բանվորական ձեռնոցներից բացի՝ գլխարկներ 20:2120 Հլս, 2025
  • Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է | Հարցազրույց Դավիթ Զաքարյանի հետ 19:5220 Հլս, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.07․2025 19:0420 Հլս, 2025
  • Ավտովթար Թալին-Հացաշեն ճանապարհին․ կա զոհ և տուժած 18:4220 Հլս, 2025
  • Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին 18:3620 Հլս, 2025
  • ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարները հետևել են Վայոց ձորում իրականացվող ծրագրերի ընթացքին 18:1520 Հլս, 2025
  • Առաջիկա 5 օրերին՝ բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ 14:0720 Հլս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան 13:4820 Հլս, 2025
  • Վթարային ջրանջաատում Երևանում 13:0020 Հլս, 2025
  • Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ 12:0420 Հլս, 2025
  • Արարատյան դաշտի շոգն ասենք, թե Շիրակի գիշերային տեղատարափները․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 11:4220 Հլս, 2025
  • Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան 11:1420 Հլս, 2025
  • Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում 10:5020 Հլս, 2025
  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար 10:2920 Հլս, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:1420 Հլս, 2025
  • «Տարկովսկին և մենք». Անդրեյ Պլախովի նոր գիրքը 00:5620 Հլս, 2025
  • Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները 00:3320 Հլս, 2025
  • «Սաս Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 48 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0820 Հլս, 2025
  • Հուլիսի 20-ի եղանակային կանխատեսումները 23:3719 Հլս, 2025
  • «Ոսկե ծիրան». «Դոն Կիխոտին սպասելիս» ֆիլմի երևանյան պրեմիերան 23:0619 Հլս, 2025
  • Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4119 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015