ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ տարածքում ավերածություններ են եղել

Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ տարածքում ավերածություններ են եղել

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները: Հայտնի է Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ տարածքում ավերածությունների մասին:

Իսրայելի Կիրյաթ-Շմոնա քաղաքում լուրջ ավերածություններ են եղել, համայնքային պահեստ է վնասվել, հրդեհ է բռնկվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ուժերն էլ թիրախավորել են մայրաքաղաք Բեյրութը, որտեղ, ըստ ՑԱՀԱԼ-ի տեղեկության, գտնվել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկը: Հայտնի է վիրավորների և զոհերի մասին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հըզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել:

Իսրայելական բանակն էլ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» շուրջ 1500 թիրախի: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ իսրայելական հրթիռակոծության հետևանքով երկրում զոհերի թիվը հատել է 550-ը, 1800-ից ավելի մարդ վիրավորվել է: Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրությում մարդիկ զանգվածաբար տարհանվում են:

Իսրայելը խոստացել է ուժեղացնել ճնշումը «Հըզբոլլահի» վրա և թույլ չտալ շարժմանը «շունչ քաշել»: Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլին։ «Մեր նպատակն անվտանգային սպառնալիքները վերացնելը և Իսրայելի հյուսիսի բնակիչներին տուն վերադարձնելն է»,- ասել է Հերզի Հալևին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում