• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի իշխանությունները հաստատել են՝ ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 5000 մարդ․ Reuters. «Հարևաններ» Իրանի իշխանությունները հաստատել են՝... 20:01
ՀՀ արտաքին քաղաքականությունն ասիական եվ եվրասիական ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականությունն ասիական... 19:34
Կաշшռք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ Կաշшռք ստանալու համար ձերբակալվել... 18:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 21:3509 Սեպ, 2024

Ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը. կան ձերբակալվածներ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։ Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը: Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում:

Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը: Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Դիտումների քանակ1030
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԺ նախագահը հորդորում է ընդդիմությանը դադարեցնել 44-օրյա պատերազմի թեմայով շահարկումները 23:5719 Հնվ, 2026
  • «Իմ քայլը» հիմնադրամը Թալին համայնքում մեկնարկում է «Գյուղական զբոսաշրջություն» նոր պիլոտային ծրագիրը 23:5019 Հնվ, 2026
  • Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 7-րդ խաղափուլը․ ովքեր են առաջատարները 23:3919 Հնվ, 2026
  • 2018-ից ՀՀ ժողովուրդն ինքն է տնօրինում իր ապագան. Ալեքսանյանը պատասխանել է Քոչարյանի որդուն 23:3419 Հնվ, 2026
  • Պետական ծրագրերը պետք է հեշտացնեն քաղաքացու կյանքը. վարչապետ 23:1719 Հնվ, 2026
  • Ինքնակամ շինությունների հաշվառումից՝ կողակցի սեփականության իրավունք 23:0019 Հնվ, 2026
  • Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ 22:5019 Հնվ, 2026
  • Աշխատանքային այցով այսօր «Աստղիկ» ԲԿ-ում էի․ Անահիտ Ավանեսյան 22:4519 Հնվ, 2026
  • Ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021-ին. Ալեն Սիմոնյանը՝ առաջիկա ընտրություններից ակնկալիքների մասին 22:3319 Հնվ, 2026
  • Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները 22:1519 Հնվ, 2026
  • Զանգի ընդունման պահից մինչև շտապօգնության բրիգադի դեպքի վայր հասնելը տևել է ընդամենը 20 րոպե 46 վայրկյան․ հերքում 22:0919 Հնվ, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0019 Հնվ, 2026
  • Մրցանակը, որին կարժանանա Վարչապետը. ինչ է այն իրենից ներկայացնում, երբ է ստեղծվել՝ մանրամասներ 21:5719 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 21:4219 Հնվ, 2026
  • ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ 21:3019 Հնվ, 2026
  • «Մենք պատրաստվում ենք, իսկ Դո՞ւք»․ Նիկոլ Փաշինյան 21:2119 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ում ժամկետից երկար մնալու դեպքում անձը կարող է զրկվել երկիր մուտք գործելու հնարավորությունից 21:1119 Հնվ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Դուգինից Սոլովյով․ ռուսական քարոզչությունը սաստկանում է 21:0019 Հնվ, 2026
  • ԱՄՆ զորքերը դուրս են բերվել Իրաքից, բացառությամբ Իրաքյան Քրդստանի 20:5119 Հնվ, 2026
  • «Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան 20:4019 Հնվ, 2026
  • Հունվար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3419 Հնվ, 2026
  • Ճապոնիայի վարչապետը որոշել է խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ անցկացնել 20:2619 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.01.2026 20:2119 Հնվ, 2026
  • Կատարակտայի վիրահատություններ՝ առողջության ապահովագրությամբ 20:1619 Հնվ, 2026
  • Երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան 20:1219 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:0719 Հնվ, 2026
  • Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ 20:0319 Հնվ, 2026
  • Հիմնարկ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ 19:5919 Հնվ, 2026
  • Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում 19:5219 Հնվ, 2026
  • Իսպանիայում գնացքների վթարի զոհերի թիվը հասել է 4 տասնյակի 19:4719 Հնվ, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի գլխավոր գործադիր տնօրենին ներկայացրել է ՀԷՑ-ի ներկա ֆինանսական վիճակը 19:4219 Հնվ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով. Bloomberg 19:3719 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր 19:3219 Հնվ, 2026
  • Թվայնացումը մեզ համար հետաքրքիր է նաև հետագծելիություն և վերահսկողություն ապահովելու համար. վարչապետ 19:2819 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 19. 2026 19:2519 Հնվ, 2026
  • Ցրտահարության ախտանիշներն ու վնասները 19:1819 Հնվ, 2026
  • Խոր վշտով տեղեկացա Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին. Փաշինյանը՝ Սանչեսին 19:1119 Հնվ, 2026
  • Ես այժմ պարտավորված չեմ մտածել բացառապես խաղաղության մասին. Թրամփ 19:0419 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ. Փաշինյանն ու Ալիևը մրցանակի են արժանացել 19:0019 Հնվ, 2026
  • Թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր օգտագործած ավիաընկերությունները կարող են օգտվել պետտուրքի վճարումից ազատվելու արտոնությունից. նախագիծ 18:5319 Հնվ, 2026
  • Եթե Եկեղեցուն պատկանող շենք է օտարվում, Կառավարության համաձայնությունը պարտադիր է. պատգամավորը՝ նախագծի մասին 18:4619 Հնվ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:4019 Հնվ, 2026
  • Կաշшռք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ 18:3519 Հնվ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ նախագծեր է քննարկել, այդ թվում՝ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը 18:2219 Հնվ, 2026
  • ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում 18:1519 Հնվ, 2026
  • Առաջարկվում է ապահովել բռնության ենթարկված անձանց՝ պետությունից լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը 18:0319 Հնվ, 2026
  • Դանիան չի կարող Գրենլանդիան պաշտպանել ՌԴ-ից կամ Չինաստանից. Թրամփ 17:5919 Հնվ, 2026
  • Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով 17:5419 Հնվ, 2026
  • Ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալների 17:5019 Հնվ, 2026
  • ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և Վրաստանի տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիների հետընդունման համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը 17:4419 Հնվ, 2026
  • ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան 17:3619 Հնվ, 2026
  • Խորդենու մշակություն և եթերայուղի արտադրություն՝ Զարթոնքում 17:2919 Հնվ, 2026
  • Իրանի արտգործնախարարը չի մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին 17:2319 Հնվ, 2026
  • Հայաստան-Վրաստան հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ որևէ խոչընդոտ չի կարող լինել այն էլ երրորդ երկրների կողմից. Խանդանյան 17:1519 Հնվ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության 17:0619 Հնվ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 17:0119 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանում տնտեսական ծանր իրավիճակ է ստեղծվել. Փեզեշքիան 17:0019 Հնվ, 2026
  • Հայաստանի շախմատի առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ 16:5319 Հնվ, 2026
  • Անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում. ԿԳՄՍ փոխնախարար 16:4719 Հնվ, 2026
  • Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ 16:4219 Հնվ, 2026
  • 2025-ին հակառակորդի հետ շփման գծում մահվան որևէ դեպք չենք ունեցել. Արման Սարգսյան 16:3719 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ 16:3319 Հնվ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3019 Հնվ, 2026
  • Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս 16:1819 Հնվ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է ժամկետային զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող նախագիծը 16:0819 Հնվ, 2026
  • Կադաստրի կոմիտե դիմումների ներկայացումն իրականացվելու է խորհրդատվական կենտրոններում 15:5619 Հնվ, 2026
  • Սիրիայի իշխանությունները և քրդերը ստորագրել են հրադադարի համաձայնագիր. SANA 15:4119 Հնվ, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 743 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:3119 Հնվ, 2026
  • Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. Վահագն Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անցկացնելու վերաբերյալ 15:2119 Հնվ, 2026
  • Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն. Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ 15:0819 Հնվ, 2026
  • Համայնքային ոստիկանները Սիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել 15:0319 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ բանկերից մեկի թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 մլրդ դոլարից ավելի 15:0019 Հնվ, 2026
  • Նախատեսվում է պարզեցնել ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը 14:5519 Հնվ, 2026
  • Մաքսատուրքերի սպառնալիքները խաթարում են անդրատլանտյան հարաբերությունները 14:4219 Հնվ, 2026
  • ԱՄՆ նախագահը հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների՝ միանալու Խաղաղության խորհրդի գործադիր խորհրդին. Bloomberg 14:3419 Հնվ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3019 Հնվ, 2026
  • «Ֆրոնտ օֆիսում» կարող է ընդհանրապես մարդ նստած չլինի, լինի սկաներ. Վահագն Ալեքսանյան 14:2719 Հնվ, 2026
  • Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է 14:2119 Հնվ, 2026
  • ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. վարչապետ 14:2019 Հնվ, 2026
  • ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք կատարենք մեր սահմանային հսկողությունը. Վահագն Ալեքսանյան 14:1519 Հնվ, 2026
  • Մենք հետաքրքրված ենք, որ Իրանում իրավիճակը կայուն լինի. Ռուբինյան 14:0619 Հնվ, 2026
  • Գրանցվել է 635 դեպք, որից 185-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5319 Հնվ, 2026
  • Նշանակման կամ առաջխաղացման դեպքում պաշտոնյայի բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի. նախագիծ 13:4119 Հնվ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3419 Հնվ, 2026
  • Քննարկվում է ՀՀ–Եգիպտոս աշխատուժի շարժունակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը 13:3319 Հնվ, 2026
  • Հայաստանում փակ կամ անանցանելի ճանապարհներ չկան 13:2519 Հնվ, 2026
  • Հայաստան-Թուրքիա կարգավորման գործում առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլև կօգնի ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին. Ռուբինյան 13:1319 Հնվ, 2026
  • Իրանի բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել. Ալի Խամենեի 13:0519 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Որտե՞ղ էիք, երբ հանձնաժողովը աշխատում էր․ Սիմոնյանի կոշտ հակադարձումը ընդդիմությանը 13:0019 Հնվ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը 12:5819 Հնվ, 2026
  • Մեզ համար շատ կարևոր է 2026-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն ձևավորելը. Ալեն Սիմոնյան 12:5119 Հնվ, 2026
  • Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի ոլորտային առաջնահերթությունները 12:4019 Հնվ, 2026
  • Վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները և ռուսական որոշ բլոգերներ. Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ի և Ֆիդանի հայտարարությունների մասին 12:3319 Հնվ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2319 Հնվ, 2026
  • Կեղծ օղիների շշալցմամբ և իրացմամբ են զբաղվել. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք է բացահայտվել 12:2019 Հնվ, 2026
  • Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին 12:1119 Հնվ, 2026
  • Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների հավելավճարների մասին 12:0619 Հնվ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Հնվ, 2026
  • Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը 11:5819 Հնվ, 2026
  • Նախագծով աշխարհի ամենահեղինակավոր բուհերում կրթություն ստացածները բավարար մոտիվացիոն գործիքակազմ կունենան՝ վերադառնալու հայրենիք. Անդրեասյան 11:4019 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015