• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Ռուսաստանին ուղղված Թրամփի «վերջնագրին» Այլ հայացք Ռուսաստանին ուղղված... 15:44
Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր... 01:05
Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ... 01:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե
Քաղաքականություն
17:5204 Սեպ, 2024

Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել է կիրակի Ադրբեջանում կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը, ըստ կազմակերպության, կանխատեսելի հաղթանակ բերեց նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը:

«Միևնույն ժամանակ, 125-տեղանոց Միլի մեջլիսում մանդատ ստանալու իրավունք ստացած մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են»,- հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և նշել, որ ակնկալվում էին նույն հին մեթոդներով համատարած կեղծիքներ տասնյակ ընտրատեղամասերում՝ բազմակի քվեարկություն, քվեաթերթիկների լցոնումներ, բռնություն և ճնշում անկախ և ընդդիմադիր դիտորդների վրա: Երկրի խորհրդարանը, ըստ միջազգային կոմիտեի, հնազանդ մարմին է, քանի որ իրական քաղաքական իշխանությունը կոնսոլիդացված է նախագահ Ալիևի ձեռքում։

«Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկն էլ բացառություն չէ: Անցյալ տարիներին Ադրբեջանի իշխանություններն արել են հնարավորը՝ ոչնչացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փակել են անկախ լրատվամիջոցները, խիստ վերահսկողություն են պահպանել հասարակական կյանքի բոլոր ասպեկտների վրա, վերացրել են քաղաքական ընդդիմությունը և ստեղծել վախի ու ահաբեկման մշակույթ՝ թույլ չտալով ադրբեջանցիներին բարձրաձայնել։ Քանի դեռ քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել, և չեն դադարեցվել քաղաքական հակառակորդների ու քննադատների ճնշումները, երկրում ադրբեջանցի ժողովրդի իրական կամքին արձագանքող ոչ մի վստահելի ընտրություն տեղի չի ունենա»,- ասել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բերիթ Լինդեմանը:

«Ժողովրդական ապատիան և ցածր մասնակցությունը վկայում են բազմիցս կեղծ ընտրություններ անցկացրած քաղաքական համակարգից քաղաքացիների լուրջ հիասթափության մասին: Համակարգված ռեպրեսիաների միջոցով կառավարությունը նվազեցրել է հանրային վստահությունը երկրի ընտրական գործընթացի նկատմամբ»,- մեկնաբանում է Լինդեմանը։

Հայտարարությունում նշվում է, որ կիրակի ընտրությունն Ադրբեջանում տեղի է ունեցել խիստ վերահսկվող վախի և բռնաճնշումների մթնոլորտում, որը կոչված էր ճնշելու ցանկացած խոսքի ազատություն, խաղաղ հավաքները և ամրացնելու կառավարության՝ առանց այդ էլ երկաթյա վերահսկողությունը հասարակության հանդեպ: «Հսկայական թվով տեսանյութեր հայտնվեցին սոցիալական ցանցերում քվեարկության օրը՝ ցույց տալով, թե ինչպես են նույն ընտրողները բազմիցս քվեարկում տարբեր ընտրատեղամասերում: Մյուս տեսահոլովակներում դպրոցի ուսուցիչները և այլ կրտսեր ու միջին պետական ​​ծառայողներ խոստովանում են, որ իրենց հրահանգվել է քվեարկել իշխող կուսակցության օգտին: Մի քանի տեղամասի տեսախցիկները ցույց են տվել, որ ընտրական հանձնաժողովների անդամները քվեաթերթիկներ են լցոնում քվեատուփերի մեջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դարձյալ կառավարության խիստ հսկողության տակ է, հայտարարել է, որ քվեատուփերի լցոնման մասին հաղորդումներ չեն ստացել, միաժամանակ նշել է, թե ենթադրյալ խախտումները «մանրակրկիտ քննվելու են»:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ)՝ տարածաշրջանի ընտրությունների ամենահեղինակավոր մոնիթորինգային մարմինը, քննադատել է կիրակի կայացած քվեարկությունը՝ ասելով, որ այն չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: «Այս ընտրությունը տեղի ունեցավ սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որի հետևանքը քաղաքական բազմակարծության բացակայությունն էր՝ զուգորդված զսպված և ցածր նախընտրական քարոզարշավով, ինչը խաթարեց ընտրական գործընթացը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Դիտումների քանակ163
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քաղաքական կամքի հարց է Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Խանդանյան 15:4104 Սեպ, 2024 Քաղաքական կամքի հարց է Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Խանդանյան Քաղաքականություն
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵՄ քննադատությունից 00:4404 Սեպ, 2024 Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵՄ քննադատությունից
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա 5 օրերին՝ բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ 14:0720 Հլս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան 13:4820 Հլս, 2025
  • Վթարային ջրանջաատում Երևանում 13:0020 Հլս, 2025
  • Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ 12:0420 Հլս, 2025
  • Արարատյան դաշտի շոգն ասենք, թե Շիրակի գիշերային տեղատարափները․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 11:4220 Հլս, 2025
  • Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան 11:1420 Հլս, 2025
  • Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում 10:5020 Հլս, 2025
  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար 10:2920 Հլս, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:1420 Հլս, 2025
  • «Տարկովսկին և մենք». Անդրեյ Պլախովի նոր գիրքը 00:5620 Հլս, 2025
  • Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները 00:3320 Հլս, 2025
  • «Սաս Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 48 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0820 Հլս, 2025
  • Հուլիսի 20-ի եղանակային կանխատեսումները 23:3719 Հլս, 2025
  • «Ոսկե ծիրան». «Դոն Կիխոտին սպասելիս» ֆիլմի երևանյան պրեմիերան 23:0619 Հլս, 2025
  • Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4119 Հլս, 2025
  • Սիրիայում հայտարարվել է համընդհանուր հրադադար. Աշ-Շարաա 22:2819 Հլս, 2025
  • Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» 22:0119 Հլս, 2025
  • Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները 21:3219 Հլս, 2025
  • Անգեղակոթ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է 21:2119 Հլս, 2025
  • «Ուրարտիան». Երևանի 3 հուշարձաններ այս եզրույթով ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում 21:1719 Հլս, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը տարածաշրջանային հարցեր են քննարկել 21:0019 Հլս, 2025
  • Սիրիայի կառավարությունը հայտարարել է երկրում հրադադարի ընդհանուր ռեժիմ սահմանելու մասին 20:5819 Հլս, 2025
  • Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ 20:4719 Հլս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.07.2025 20:3919 Հլս, 2025
  • Եվրոպական Միությունը ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը 20:3019 Հլս, 2025
  • Մազերի փոխպատվաստում. արդյունավետ պայքար ճաղատության դեմ 20:2119 Հլս, 2025
  • Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Կովկասում հակամարտությունների լուծմանը օգնելու ձգտման համար 20:0719 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 19:5219 Հլս, 2025
  • Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը մնում է ծայրահեղ անկայուն. Արաղչի 19:2719 Հլս, 2025
  • «Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը 19:0219 Հլս, 2025
  • Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ 18:3619 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 18:0619 Հլս, 2025
  • Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի ջանքերով Բեյրութում հիմնադրված Ճեմարանը 95 տարեկան է 17:4319 Հլս, 2025
  • Անցած 6 ամսում Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը 17:2619 Հլս, 2025
  • Այս տարի մերժվել է կացության կարգավիճակի 634 օտարերկրացու դիմում, 6661-ինը հաստատվել է 17:1619 Հլս, 2025
  • ԱԱԳԼ-ն զարգացնում է գիտահետազոտական կարողությունները 17:1219 Հլս, 2025
  • Էսսե՝ բանավոր քննության փոխարեն. մեթոդը փորձարկվել է, հաջորդ տարի կարող է կիրառվել բոլոր մարզերում 17:0319 Հլս, 2025
  • Լուրեր 17։00 | ԱՄՆ-ն և Ճապոնիան շարունակում են ամրապնդել երկկողմ հարաբերությունները 17:0019 Հլս, 2025
  • Արտերկրից հայաստանյան բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցվել է կես միլիարդ դոլարից ավելի 16:4919 Հլս, 2025
  • Վարչապետ Փաշինյանը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան 16:4819 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015