Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը պետական այցով կլինի Ադրբեջանում օգոստոսի 18-19-ը։
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», - ասված է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ։










