ՎՎարդան Հովսեփյան

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս եկավ ՕԽ քառորդ եզրափակիչ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս եկավ ՕԽ քառորդ եզրափակիչ

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում 13/3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ:

Ըմբիշը երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:

Այս պահին Հայաստանը երեք մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում