• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ են եկել ցամաքային սահմանազատված հատվածով.«Հարևաններ» Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ... 19:58
Սամվել Կարապետյանի թեկնածությունն ու օրենքի արգելքը Սամվել Կարապետյանի թեկնածությունն ու... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 13.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.02.2026 20:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 11:5201 Օգս, 2024

Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար աջակցության նոր ծրագիր կգործի մինչև 2027-ի ավարտը

Այսօր մսի արժեշղթայում գործող ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շրջանառութան հարկ վճարող տնտեսվարողները գործում են անհավասար մրցակցային պայմաններում, իսկ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներն ԱԱՀ վճարվող համարվելուց խուսափելու նպատակով շատ հաճախ չեն փաստաթղթավորում իրենց իրական շրջանառությունը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 1-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսվարողին տրամադրել սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների համար հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75 %-ի չափով աջակցություն։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց որոշման նախագիծը, ապա պարզաբանեց՝ ինչ փոփոխության մասին է խոսքը:

«Չնայած սպանդանոցային տնտեսությունները տարբեր եղանակներով Կառավարության կողմից աջակցության ծրագրերի են արժանացել, նրանք գործնականում, կարող ենք ասել, որ չեն կայանում, որովհետև մենք ունենք հարկման ռեժիմների տարբերություն: Կա շրջանառության հարկ, որը 115 մլն դրամը գերազանցելու դեպքում այլևս չի գործում, և փոքր սպանդանոցային գործունեությամբ զբաղվող այն տնտեսվարողները, որոնք գյուղացիներից քիչ քանակով խոշոր եղջերավոր կենդանիներ գնելու, սպանդի ենթարկելու և այդ եղանակով շուկա հանելու ճանապարհ են անցնում, ընդամենը շրջանառության հարկի ցածր՝ 5 տոկոս դրույքաչափով հարկվելով, գտնվում են մրցակցային առավելության մեջ նրանց նկատմամբ, որոնք ավելի խոշոր են:

Այլ կերպ ասած՝ մենք ունենք հարկման ռեժիմների տարբերության պատճառով ձևավորված այնպիսի իրականություն, որ այդ տնտեսվարողների համար ավելի շահեկան է չխոշորանալը, կամ այնպիսի ծավալով գործունեություն իրականացնելը, որ թույլ չի տալիս մեծ չափեր ներառել:

Մենք այդ եղանակով փորձում ենք այդ հարկման ռեժիմների տարբերությունը նվազեցնել, գործնականում բացառել, որովհետև, ըստ առաջարկվող կարգավորման, ասում ենք, որ այն սպանդանոցային տնտեսությունները, որոնք ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափ կկիրառեն իրենց կողմից վաճառվող խոշոր եղջերավոր կենդանիների մսի նկատմամբ, սպանդի ենթարկված մսեղիքի նկատմամբ, յուրաքանչյուր, պայմանական, ենթադրենք, եթե 1 կգ մսի արժեքը եղել է 2000 դրամ, դրա նկատմամբ հաշվարկվել է 400 դրամ ԱԱՀ, և այս որոշմամբ Կառավարությունն ասում է, որ այդ սպանդանոցային տնտեսությունների վճարած յուրաքանչյուր 400 դրամ ԱԱՀ-ից 300 դրամը պետական բյուջեից կվերադարձվի այդ սպանդանոցային տնտեսություններին: Այսինքն՝ մենք այդպիսով յուրաքանչյուր կգ մսի դիմաց հաշվարկված ԱԱՀ-ի միայն 100 դրամն է, որ թողնում ենք տնտեսվարող սուբյեկտի հաշվին վճարելուն՝ այդպիսով գործնականում հավասարեցնելով այն հարկման բեռը, որը կա շրջանառության հարկ և ԱԱՀ վճարողների միջև: Երեք քառորդը վերադարձնելը նշանակում է 20 տոկոսի 15 տոկոսային կետը վերադարձնել և թողնել 5 տոկոսային կետը, ինչը կվճարվեր նաև, եթե լիներ շրջանառության հարկի միջոցով հարկում»,- ասաց նա:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ66
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև դրամաշնորհային պայմանագիր է կնքվել 01:0514 Փտր, 2026
  • Կաղապարից դուրս. Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ»-ը 01:0014 Փտր, 2026
  • ԵՄ-Հայաստան առաջին երիտասարդական համաժողովը 00:2714 Փտր, 2026
  • Քվեատուփին ո՞վ կհետևի մինչև ժամը 05։00-ն․ վարչապետ 00:1314 Փտր, 2026
  • Վարչապետը չի կարող համատեղել մի քանի երկրի շահ. ՆԳ նախարարը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին 00:0514 Փտր, 2026
  • «Մայրաքաղաքի վթարային շենքերը սպառնալիք են, դրանք մաշված են, պետք է փոխել». Նիկոլ Փաշինյան 23:3813 Փտր, 2026
  • Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները 23:2013 Փտր, 2026
  • Հոբելյանական համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին 23:1413 Փտր, 2026
  • Թբիլիսին հերքել է Աբխազիայով ՌԴ հետ երկաթուղային հնարավոր կապի մասին հայտարարությունը 23:0013 Փտր, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 22:5413 Փտր, 2026
  • Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 22:4913 Փտր, 2026
  • «Ներքին ընտրությունների անցկացման փուլային եղանակը ժողովրդավարական է». Դավիթ Խուդաթյան 22:3613 Փտր, 2026
  • «Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային»․ Անահիտ Ավանեսյան 22:2313 Փտր, 2026
  • ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին 22:1813 Փտր, 2026
  • Հարցազրույց Էդգար Առաքելյանի հետ 22:0713 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու ապօրինի դեպքերի մասին 21:5613 Փտր, 2026
  • ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները 21:4313 Փտր, 2026
  • Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար․ Պապոյան 21:3313 Փտր, 2026
  • ՌԴ-ում կան շրջանակներ, որոնք համարում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ի խաղաղությունը ձեռնտու չի իրենց․ Փաշինյան 21:1913 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ. վարչապետ 21:0013 Փտր, 2026
  • Փետրուար 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5813 Փտր, 2026
  • Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 20:5413 Փտր, 2026
  • Ընթացող գործընթացների իրական նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է. Փաշինյանը՝ Եկեղեցու շուրջ զարգացումների մասին 20:4913 Փտր, 2026
  • Ֆրանսիայում ձերբակալվել է ինը մարդ՝ Լուվրի տոմսերի խարդախության գործով 20:4513 Փտր, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2025-ին 16 մլրդ 942 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:3913 Փտր, 2026
  • Վճռական որոշում՝ փրկված կյանք. բարդ և ռիսկային վիրահատություն 20:3313 Փտր, 2026
  • Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները. Գարո Արմենի հայտարարությունը 20:2513 Փտր, 2026
  • Շվեյցարիան մինչև 2050 թվականը բնակչության թիվը 10 միլիոնով սահմանափակելու հարցով քվեարկություն կանցկացնի 20:2313 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.02.2026 20:1813 Փտր, 2026
  • Firebird-ի դեպքում դա մասնավոր է, ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունենալու. վարչապետը՝ 4 միլիարդ դոլար ներդրումների մասին 20:1313 Փտր, 2026
  • Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Օդեսայի նավահանգստի և էներգետիկ օբյեկտների վրա 20:1013 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ն կդառնա ավելի եվրոպական 20:0413 Փտր, 2026
  • Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ հաջորդ հանդիպումը կկայանա Ժնևում 19:5813 Փտր, 2026
  • Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման մասին 19:5313 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 13 Փետրուար․ 2026 19:4913 Փտր, 2026
  • Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 19:4313 Փտր, 2026
  • Երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու. վարչապետը՝ Կարապետյանի մասին 19:4013 Փտր, 2026
  • Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքար. կոլպոսկոպիայի միջազգային դասընթաց 19:3413 Փտր, 2026
  • Մտածում եմ՝ այդ գումարը ինչ հանրային կարիքի և ինչ նպատակի պետք է ուղղել. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին 19:2613 Փտր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀՀ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի մասին 19:1613 Փտր, 2026
  • Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը 19:0813 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Սպասվող ծրագրերը կարող են մեծացնել ՀՀ գրավչությունը.Bloomberg-ը՝ Վենսի այցի մասին 19:0013 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 18:5713 Փտր, 2026
  • Տնտեսվարողներից խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել 18:4513 Փտր, 2026
  • Կասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը 18:4113 Փտր, 2026
  • Շոյգուն՝ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ԱՄՆ-ի ծրագրերի մասին 18:3113 Փտր, 2026
  • Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են 530 գրամ մարիխուանա 18:2313 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը պետությանը վերադարձնելու, ապօրինի շինություններն ապամոնտաժելու աշխատանքները 18:1213 Փտր, 2026
  • Մոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերանորոգման շուրջ բանակցությունները շարունակվում են. Խանդանյանը մանրամասնում է 18:0313 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է 17:5513 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:4613 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 17:3513 Փտր, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:3213 Փտր, 2026
  • Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը. դեսպանը՝ Փաշինյանին 17:3013 Փտր, 2026
  • Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան 17:2613 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը 17:1113 Փտր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին 17:0613 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր 17:0013 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության հնարավոր համաձայնագրից Թբիլիսին էլ կարող է օգուտներ քաղել. Պետդեպարտամենտ 17:0013 Փտր, 2026
  • Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները 16:5413 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ևս մոտ 1,6 մլն ապօրինի ներգաղթյալ ենթակա է արտաքսման. Թոդ Լայոնս 16:4513 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:3813 Փտր, 2026
  • Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը 16:1413 Փտր, 2026
  • Մանկական դիմակահանդես՝ Բարեկենդանին ընդառաջ 16:0713 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:0613 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից 15:5513 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը 15:2713 Փտր, 2026
  • Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. Տավուշի պարեկների բացահայտումը 15:2213 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն 15:1713 Փտր, 2026
  • «Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 15:0713 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 10 կեղծ դիպլոմ՝ 2025-ին. ԱԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը կոսմետոլոգիական ոլորտում 15:0013 Փտր, 2026
  • TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. Հելբերգ 14:5913 Փտր, 2026
  • ԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղար 14:4813 Փտր, 2026
  • Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը 14:4413 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների 14:3213 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 14:2413 Փտր, 2026
  • Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի վերաբերյալ բազմամիլիարդանոց ծրագիրը 14:1313 Փտր, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 14:0813 Փտր, 2026
  • Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը. Ալեքսանյան 14:0513 Փտր, 2026
  • ԵՄ-ն փորձում է վերակենդանացնել տնտեսությունը. DPA 13:5613 Փտր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:5513 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 15-ից զանգահարել ոչ թե 102 կամ 911, այլ 112 13:4513 Փտր, 2026
  • Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար 13:3713 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3413 Փտր, 2026
  • ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին 13:2413 Փտր, 2026
  • Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների՝ մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում. Վահագն Ալեքսանյան 13:2013 Փտր, 2026
  • Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 13:1313 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0413 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ուզում ենք ուսանողական կացարանների պահանջարկը Ակադեմիական քաղաքում ապահովել. վարչապետ 13:0013 Փտր, 2026
  • Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կլիմայի պաշտպանության հիմնական նորմերից մեկը 12:5913 Փտր, 2026
  • Այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող ID քարտերի հետ. Արսեն Թորոսյան 12:5413 Փտր, 2026
  • Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին 12:4713 Փտր, 2026
  • Հակոբ Սիմիդյանի ճեպազրույցը 12:4513 Փտր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3913 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:3913 Փտր, 2026
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը 12:3213 Փտր, 2026
  • Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատշաճ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան 12:2413 Փտր, 2026
  • 2025-ին վթարի հետևանքով ունեցել ենք 50-ով պակաս զոհ նախորդ տարվա համադրությամբ. Սարգսյան 12:1813 Փտր, 2026
  • Մինեսոտայում իրականացված շուրջկալներն ավարտվել են. Սպիտակ տուն 12:1213 Փտր, 2026
  • Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց 12:0713 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015